Երևան, 28.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» «Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ» «Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ» Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ» «Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ» Երբ դու անգործության ես մատնված...«Փաստ» Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել. «Փաստ» «Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»


Ավետիք Չալաբյանի պաշտպանները հայտարարություն են տարածել

Քաղաքական

«5165» շարժումից հայտնում են, որ Ավետիք Չալաբյանի պաշտպաններ՝ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հայտարարություն են տարածել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափության վերաբերյալ:

«2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհիմն կերպով բավարարել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

ՄԵՂԱԴԱՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ

Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու  վերաբերյալ որևէ  պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան միտումնավոր ակնհայտ պրովոկացիա անող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Ոչ նյութական արժեքներից խոսող անձը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող ունենալ զրուցակցին նյութապես շահագրգռելու շարժառիթ։  Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարծ լինի իրեն ապօրինաբար մեխսագրվող արարքը։ Այս պարագայում ամբողջությամբ բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը՝ երկու և ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագռգռություն տրամադրելը։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով առաջադրվել է մեղադրանք և վերջինս դատարանի անօրինական որոշմամբ կալանավորվել է։ Միանշանակ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը կրում է պատժիչ բնույթ։

ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ

05.05.2021թ․ ընդունված և 01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ արարքը չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ։ Որևէ ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հասարակության շրջանում բարձր հարգանք և հեղինակություն վայելող անձը կխուսափի կամ կխոչընդոտի մի քրեական գործի քննություն, որը մեկ և կես ամիս հետո ենթակա է լինելու կարճման։

Ավելին, մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը ընդհանրապես տրամադրվել է, առավել ևս՝ 2 և ավելի անձանց։ Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել, պարզելու, թե արդյոք առկա է որևէ երկրորդ անձ, որին պետք է տրամադրվեր կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն։ 

Նման պայմաններում, ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես այն նպատակով, որպեսզի հաղթահարվի առավելագույն ժամկետի ցենզը, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ 

ԱՄՓՈՓՈՒՄ

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։ Ըստ այդմ՝ 
մի կողմից ի սպառ բացակայում է արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝
կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է,
այսինքն՝ ընդամենը մեկ և կես ամսից քննությունը դադարելու և քրեական գործը կարճվելու է,
ուստի չկա այդ քննությունից՝ Ավետիք Չալաբյանի կողմից խուսափելու կամ խոչընդոտելու
որևէ իրական և տրամաբանական շարժառիթ»:

Արցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումըՄոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանՊատերազմով շանտաժ է անում ու հանձնում Բերձորը.այդպես մինչեւ Երեւան. Եդուարդ ՇարմազանովԷդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըBeam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկմանԿարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ» 44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» «Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԱդրբեջանցիները խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի պատմությունը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» Խոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ«Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ»«Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ»Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ. Տիգրան Աբրահմյան «Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ»Երբ դու անգործության ես մատնված...«Փաստ»Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել. «Փաստ»«Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Հնարավոր է՝ այսօր ճանապարհը բացվի. Թագուհի ԹովմասյանԱրտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվելՆիկոլը պատերազմից հետո մատը մատին չի տվել բանակն ու պետության անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ. Էդուարդ ՇարմազանովՔիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆԴու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու. Արմեն ԱշոտյանՔաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքոԱրցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Պիեռ Նարցիսի մարմինը կուղարկեն ԿամերունՀորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 234 տուժած (տեսանյութ)ԱՄՆ մեկ դոլարը գնվում է 403 դրամ նվազագույն փոխարժեքով, վաճառվում՝ 411 դրամովՀամահայկական ուխտագնացություն է տեղի ունենալուԴժբախտ պատահարի հետևանքով երկու երեխա է մահացելՔրիստինե Մկոյանը միաձայն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորԱրմավիրում 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լիցքավորման սարքի մեջՊուտինը կհանդիպի Ալիևի հետԲացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումըԼարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով. ՏԿԵՆ խոսնակԻնչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծելՏնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 10.2 տոկոսովԵրկրաշարժ` Բավրա գյուղի մոտ. ստորգետնյա ցնցումները զգացվել են ավելի քան 10 բնակավայրումՀայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են Նրանք պետք է իմանան` ինչ է իրենց սպասվում. Ալիևը նորից սպառնում էՅունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց 2021թ.-ի արդյունքներըԵղանակը՝ առաջիկա օրերինՅուրի Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել