Երևան, 30.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում Արտարժույթների փոխարժեքներն այսօր Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ռուբլին ամրացել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմից բեռնատարների համար ավտոճանապարհը փակ է Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունը Արցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» «Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ» «Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»


Անվտանգային համակարգի վերականգնման հրամայականը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծում ենք՝ յուրաքանչյուր տրամաբանող մեկի համար ակնհայտ է, որ անվտանգության խնդիրը Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի, որը պետք է մշտապես բարձրացնել։ Ու հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկն այն է, որ պատերազմից անցել է արդեն մեկուկես տարի, բայց մեր անվտանգային համակարգը վերականգնված չէ, եթե չասենք ընդհակառակը։ Քանի որ անվտանգային ճարտարապետությունը բազմաճյուղ և բազմապրոֆիլ ուղղվածություն ունի, վերականգնումը մեծ ռեսուրսներ, ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Եվ այս ուղղությամբ քայլերը պետք է սկսել բանակի տարբեր օղակներից, սակայն բանակն արդիականացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխան ձևափոխելու ուղղությամբ մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի արվել և չի արվում։

Բազմաթիվ սպաներ ու ռազմական ոլորտի մասնագետներ մեկուսացված են բանակից։ Իսկ պատերազմի արդյունքում հայկական կողմից զոհվել են մեծ թվով զինվորականներ ու սպաներ։ Այսինքն, անձնակազմի առումով մեր բանակը լուրջ կորուստներ է ունեցել, և այդ զինվորականների տեղը լրացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում։ Այս իշխանությունների «ջանքերի» արդյունքում զինվորականի մասնագիտությունն այլևս կորցրել է իր գրավչությունը։ Իշխանությունները զինվորականի մասնագիտական ընտրության համար խրախուսական քայլեր ձեռնարկելու փոխարեն շարունակում են վարկաբեկել բանակը՝ անհաջողությունների ու պարտությունների մեղքը բարդելով զինծառայողների վրա, միևնույն ժամանակ բարձրաստիճան զինվորականներին մեղադրելով ներքաղաքական գործընթացներում ներգրավվելու մեջ։ Եվ հիմա ո՞վ կհավատա պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ահրաժեշտության մասին իշխանական հայտարարություններին, թե դրա արդյունքում վերականգնելու են բանակը։ Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը առաջին հերթին ենթադրում է բանակի կորիզի ունեցած փորձի ու գիտելիքների կիրառում։

Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է նաև արտերկրյա գործընկերների հետ փորձի ու գիտելիքների փոխանակումը և կիրառումը, սակայն ցանկանալով ամեն կերպ արժանանալ հակառակորդի բարեհաճությանը՝ իշխանությունները որևիցե նման քայլի չեն գնում, ինչի արդյունքում մեր գործընկերների հետ ռազմական փոխգործակցության մասին նոր պայմանավորվածություններ չկան։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ պետության անվտանգային շահերից է բխում, որ ժամկետային ծառայության համակարգը պահպանվի, սակայն իշխանությունները նախատեսում են դրա ժամանակահատվածը կրճատել։ Թերևս, եթե մնա իրենց կամքին, ապա, ըստ երևույթին, պրոֆեսիոնալ բանակի անվան տակ միայն սահմանապահ ծառայություն կստեղծեն, ու հարցը փակված կլինի։ Բայց հարցն այն է, որ մինչ այդ Հայաստանը նոր և անդառնալի կորուստներ կարող է ունենալ։

Մասնավորապես Սյունիքը գտնվում է անմիջական վտանգի տակ, մեկ անգամ չէ, որ հակառակորդի կողմից հնչում են Սյունիքի տարածքն օկուպացնելու մտադրության մասին հայտարարություններ։ Ուստի, այդպիսի սցենարը կանխելու համար ոչ միայն պետք է կարգի բերել բանակը, բարձրացնել բանակի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, այլև արտաքին անվտանգային երաշխիքներ ստանալ։ Օրինակ՝ օրերս ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում Փաշինյանը բողոքեց, որ այդ կազմակերպությունն ինչպես հարկն է չի արձագանքել ՀՀ-ի դիմումին, որը 2021 թվականին ուղարկվել էր հայկական տարածքներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված։ Միշտ էլ կարելի է բողոքել, բայց գլխավոր հարցն այն է, որ եթե, օրինակ՝ Ադրբեջանը որոշի արդեն խորանալ Սյունիքի տարածքում, ապա Հայաստանի վրա փաստացի հարձակման դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքի ուղղությամբ ի՞նչ երաշխիքներ են տրվելու հայկական կողմին։ Հենց այս խնդիրը պետք է կազմակերպության շրջանակներում անընդհատ բարձրացվի, որպեսզի կոնկրետ պատասխաններ ստանանք։

Բացի ՀԱՊԿ-ի ձևաչափի օգտագործումից, ակտիվ աշխատանք է պետք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որը կարող է մեզ օգնել մեր անվտանգության համակարգը վերականգնելու և նոր սպառազինությունների ձեռքբերում ունենալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հայկական կողմի համար անվտանգային կարևոր խնդիր է թույլ չտալ, որ մեր երկրի անվտանգությունը տուժի Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական առճակատումից։ Անվտանգային բարենպաստ միջավայրի ստեղծումը նախատեսում է նաև այլ առանցքային գործընկերների և ռազմաքաղաքական միավորների հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք, որոնք դրականորեն կտրամադրվեն Հայաստանի նկատմամբ։

Պատահական չէ, որ հակառակորդը հսկայական ջանքեր ու ռեսուրսներ է գործադրում, որ մի շարք հարևան երկրներ թույլ չտան, որպեսզի իրենց տարածքով ՌԴ-ն սպառազինություններ մատակարարի ՀՀ-ին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Թագուհի ԹովմասյանԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզումՆոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել. Տիգրան ԱբրահամյանԿանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի ԱԳ նախարար«Կրկին հերոսածին մայրիկից լույս աշխարհ եկավ տղա». Անուշ ԱբրահամյանՔննարկում Սարյանի անվան պուրակում՝ քննարկում «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով. ուղիղԱնհետացած 8-ամյա տղային գտել են կոյուղու մեջ«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում. ԱլիևSolarOn-ը 5 տարեկան էՀատուկ հպարտ քաղաքացիների համար. Արթուր ԹովմասյանԱյդ սպառնալիքներով որևէ մեկին քաղաքական պայքարից չեն շեղելու. Գեղամ ՄանուկյանԱնհետ կորածներից շատերը գերության մեջ են․ որոշ դեպքերում զոհվածների մասունքները թաքցվում են․ հայտարարությունԱշխարհի նույնասեռականների համայնքում ներկայացնում է հայ ժողովրդինԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակելՍիրիան ծրագրում է ճանաչել «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունըԱրտարժույթների փոխարժեքներն այսօրԽղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասինԴանակահարություն՝ Գավառում. 23-ամյա երիտասարդը ծալովի դանակով հարվածել էր, ապա դանակը նետել գետըBBC-ն հայտնել է Ուկրաինայում նոր հրետակոծությունների մասինԿրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճԽոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործությունՎահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրՎարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին. Թագուհի ԹովմասյանՆորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակներըՔաշքշուք ոստիկանների և շիրակցի գերիների հարազատների միջև՝ Ռուսաստանի դեսպանատան դիմացԽոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործությունՍա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը Աշոտ Ոսկանյանը Ավետիք Չալաբյանի` «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածի մասին 2008-ից մինչ օրս զոհվածների ծնողները խոսում էին, չէի հավատում, որ քրգործերի մեջ շատ բացթողումներ կանՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումըԽաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներինԴատարանի բակում իրավիճակը լարվել էր. վիճաբանություն էր տեղի ունեցել զոհերի հարազատների ու կարգադրիչների միջևՀողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք. Արմեն Աշոտյան«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (լուսանկարներ)Բայդենը ՆԱՏՕ-ն սպառնալիք է անվանելԲայց կրկնում եմ՝ սա բանակում նորություն չէ. Տիգրան ԱբրահամյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքում. հայրը գոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դինԱլբերտ Վարդանյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալԻսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԿարողացել ենք մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները՝ մի շարք հարցերի շուրջ․ Մհեր ԳրիգորյանԹուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիային և ՇվեդիայինԱրարատի մարզում աշակերտը քրոջն անհանգստացնելու հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է երկու այլ աշակերտիԱրման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում». Անուշ Աբրահամյան (լուսանկար)Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. կա տուժածՀայրն ու որդիները վիճաբանել են․ հայրը՝ վիճաբանությանը միջամտած կնոջը ծեծի է ենթարկել․ վերջինս հիվանդանոցում մահացել էG7-ը 4.5 միլիարդ դոլար կհատկացնի խոցելի երկրներին սովից պաշտպանելու համարԼուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվում