Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար


Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի. ի՞նչ առաջընթացի մասին է խոսում Լավրովը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից երկու օր առաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին, և Բաքուն, որը ՀԱՊԿ ռազմական բլոկի մաս չի կազմում, պաշտոնապես դարձել է Ռուսաստանի դաշնակիցը։ Դա, ըստ Իլհամ Ալիևի, «արտացոլում է 30 տարվա ընթացքում զարգացած հարաբերությունների մակարդակը»։ Բայց այն, թե ի՞նչ է նշանակում դաշնակցային կարգավիճակը, գործնականում դեռ հայտնի չէ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այցելելով Բաքու, ասել է, որ կողմերը «կսկսեն հռչակագրի ոլորտային, գործնական իրականացումը»։

Առավել հետաքրքիր է, որ ապրիլի վերջին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և «բացահայտ հայտարարում է դա՝ չթաքնվելով ծառի հետևում»։ Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հակիրճ պարզաբանել է, որ «Մոսկվան գնահատում է Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված, պատասխանատու վերաբերմունքը» այդ հարցում։ Ինչպես iz.ru-ին պարզաբանել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, դաշնակցային հռչակագրի գործնական իրականացում դեռ չի եղել, քանի որ «իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանը դեռ չի կարող այն սկսել իրականացնել և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա»։ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներում և՛ երկրի նախագահը, և՛ ԱԳՆ ղեկավարը հանդես են եկել խաղաղասիրական օրակարգով։

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումն է և հաղորդակցությունների բացումը։ Նա հավելել է, որ հույս ունի նաև այնպիսի գործնական քայլեր տեսնել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, որը «կապահովի ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ անցումը Նախիջևան»։ Ադրբեջանական այդ անկլավը երկրի հիմնական տարածքից առանձնացված է հայկական Սյունիքի մարզով, և այդ մարզով դեպի Նախիջևան ուղիղ տրանսպորտային միջանցքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կլինի ամենակարճ ճանապարհը։ «Բայց, ցավոք սրտի, չնայած այն բանին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկուկես տարի, դա դեռ չի կատարվել»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը։

Հունիսի 9-10-ը Երևան այցելած ռուս նախարարը, որը հանդես է գալիս որոշ չափով որպես խաղաղարար երկու մայրաքաղաքների միջև, ասել է, որ Մոսկվան տեսել է հայկական կողմի պատրաստակամությունը բանակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հարցում։ «Հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց է գրանցել։ Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմար ճանապարհով լուծել ավտոերթևեկության կազմակերպման խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն,- ասել է Սերգեյ Լավրովը,- ռեժիմը կպարզեցվի, բայց բացարձակապես հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ որևէ երկիմաստություն լինել չի կարող»։

Բաքուն, սակայն, պնդում է միջանցքի արտատարածքային լինելը, և դա էլ հիմնական փորձաքարն է։ Ըստ Լավրովի, առաջընթաց կա նաև սահմանազատման հարցում։ «Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպմանը երևանյան գործընկերները հաստատել են իրենց պատրաստակամությունը, հիմա որոշվում են ժամկետները։ Ես ոչ մի տեղից որևէ ազդանշան չեմ տեսել, որ կողմերը չեն ցանկանում մասնակցել բանակցություններին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Այնուամենայնիվ, երկու երկրների սահմանին դեռևս լարված իրավիճակ է: Բաքու-Երևան երկխոսության մեջ երրորդ կողմի դերին հավակնում է նաև ԵՄ-ն։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն երեք անգամ հանդիպել են Բրյուսելում։ Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵՄ-ն փորձում է «ներդնել իր ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում», սակայն միջնորդական Մինսկի խումբը, որը երկար տարիներ համարվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմը, «դադարեցրելէ իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»։

Իսկ կոնկրետ Բաքվի համար, իրենց խոսքերով, «հակամարտությունը անցյալում է», և երկիրը կենտրոնացած է «վերադարձված» տարածքների վերականգնման վրա։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը, սակայն, չի կիսում այդ ամբողջ լավատեսությունը: Նրա խոսքով, խոսակցությունները, թե կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, «լսվում են ոչ միայն վերջին մեկուկես տարում, այլ նաև անցած բոլոր 30 տարիներին»։ «Միևնույնն է, խնդիր կմնա այն, որ հակամարտությունը կարծես թե լուծվել է թղթի վրա, բայց խաղաղություն չկա, իսկ հաշտության պայմանագիրը դրա համար բավարար չի լինի։ Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի: Դա ընդամենը ևս մեկ բանակցային տարր է ավելի շատ տարածքներ, ավելի շատ քաղաքական, տնտեսական և այլ զիջումներ ստանալու համար»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է փորձագետը։ Նրա խոսքով, հակամարտության միակ լուծումն այն է, «երբ կողմերը ունեն ապագայի ընդհանուր տեսլական»։

«Բայց ես այս պահին նման հեռանկար չեմ տեսնում։ Ուստի, Ռուսաստանը (որպես միջնորդ) առավել նախընտրելի է, քանի որ կարող է գոնե իր խոսքերը հիմնավորել ուժային փաստարկներով։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի շուրջ բոլոր աշխարհաքաղաքական ռիսկերը, այդ ճանապարհը ևս բավականին ռիսկային է»,ասել է Միքայել յանը։ Քաղաքագետ Դենիս Դենիսովն էլ iz.ru-ին ասել է, որ հայ հասարակության վերաբերմունքն է խոչընդոտում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ երկրում Զանգեզուրի միջանցքի նախագիծն ընկալվում է որպես հերթական պարտություն, նրանց համար դա սկզբունքային պահ է։ «Քանի դեռ բնակչության վերաբերմունքը չի փոխվել, բոլոր մակարդակներում էլ արգելափակումներ են լինելու»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ