Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Մեզ նաև լռու­թյուն է պետք, որ ի մի բերենք մտքերը, որ առողջ խոսքը մեզ հասնի, որ նորից չսխալվենք․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան առաջին պատերազմի օրերին երեխա էի, որին շատ բան չէին պատմում, հիշողություններս վառարանի շուրջ են պտտվում: Պարզ հիշում եմ վառարանը, որի ներքևի հատվածում նկուղից բերված թաց փայտն էինք շարում, վառարանի վրա մշտապես ջրով լի կաթսա կար, իսկ մի անկյունում էլ պլեճն էր պատրաստվում: Պատերազմի մասին իմ «հիշողությունները» տեսանյութերն են, որոնք հիմա հաճախ եմ դիտում, Լենինի՝ վառարանում այրված հատորները և մի հաստափոր հեռախոսագիրք, մի խունացած թերթ, որտեղ պատմվում է Դուշման Վարդանի, Արմեն Երիցյանի և նրանց հետ զոհված Արայիկ Ավագյանի՝ մայրիկիս հորեղբոր տղայի մասին:

Երեխա էի, որի եղբայրները պատմության ընթացք էին փոխում: Հետո Քառօրյա պատերազմն էր՝ ուրիշ իր տևողությամբ, կորուստների քանակով: Մենք անուն առ անուն ճանաչեցինք բոլոր տղաներին, չհամակերպվեցինք, բայց ընդունեցինք մեր ցավը, ուժ դարձրեցինք այն, որովհետև տղերքը հերթական անգամ պատմություն կերտեցին: 44-օրյա պատերազմ: 44-օրյա աղետ, որի ցավը չհաղթահարած, մեր ցավը չսգացած՝ նորից կորուստների հորձանուտում ենք հայտնվել: Չենք ապրում մեր վշտի հետ մի կարճ ժամանակ, խորապես չենք էլ գիտակցում, թե ինչ ու ոնց եղավ, թե ինչ կորցրեցինք առհավետ: Հաջորդում է մյուս հարվածը ու նորից կորուստների տեսքով: Փորձում ենք ուժերն ի մի բերել, չթուլանալ, օգտակար լինել՝ թեկուզ միայն զգոն լինելով ու չխանգարելով, որովհետև թիկունքում յուրաքանչյուրն իր անելիքը պետք է իմանա, թիկունքը պիտի ամուր լինի, որովհետև բանակն իր անելիքը գիտի, որքան էլ մեզ փորձեն համոզել, որ բանակ չունենք, որ պարտված ենք...

Այլ հարց է, որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հարցեր ունեմ պաշտպանական գերատեսչությանը, որն անընդհատ ասում է, թե զինված ուժերը որևէ օգնության կարիք չունեն, զուգահեռ իրականության մեջ անհատները կազմակերպում են դրամահավաքներ՝ քնապարկեր, բահ ու քլունգ, տաք հագուստ և այլ անհրաժեշտ իրեր հասցնում տղաներին: Ի վերջո, պետությո՞ւն ենք, թե՞ սահմանափակ անպատասխանատվությամբ կազմակերպություն: Բարդ ժամանակներ են, ծանր, խենթացնող, խելագարության հասցնող: Հեռանա՞լ, ո՞ւր: Գնալու տեղ չունենք: Ունեմ սկզբունք՝ որևէ մեկին չմեղադրել արտագաղթելու համար, մարդկային ճակատագրերը շատ տարբեր են, սակայն ինձ համար հստակ է մեկ բան՝ գուցե եթե շատերս կարգախոս չդարձնեինք «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածելակերպը, անկախությունը որպես անտերություն չընկալեինք, տարիների ընթացքում գիտակցված ընտրություն կատարեինք ու ինքներս մեր գլխին մեծագույն աղետը չբերեինք, Հայաստանն այսօր այլ հանգրվանում կլիներ: Հնարավոր է: Որևէ հարցում համոզված լինել այլևս չենք կարող, այնքան բան տեսանք վերջին տարիներին: Երևի խորապես չենք էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ:

Տղաների նկարներն ու անուններն ենք հրապարակում, որպես հոգու սփոփանք անեծքների տարափ հորդում: Դրանից ավելին անել չենք կարող, չգիտենք՝ ինչ անել: Խառնվել ենք մեր քայլերի, մեր մեղքերի, մեր վախերի ու տագնապի մեջ: Գիտենք, որ «ձուկը գլխից է հոտած», բայց գլուխը փոխելու ելքեր ու տարբերակներ չենք գտնում: Մեզ նաև լռություն է պետք, որ ի մի բերենք մտքերը, որ առողջ խոսքը հասնի մեզ, որ նորից չսխալվենք: Բայց անգամ այս խառը օրերում վախերին տրվել չի կարելի, զգոն լինել է պետք, որովհետև թշնամին նույնն է, նույն շնագայլը, որը կռիվ ունի անգամ զոհված զինվորականների մարմինների հետ:Արյան ծարավ է թշնամին, ուզում է մեզ ոչնչացնել, իսկ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում՝ զինված ու մարտական բանակ, զարգացող տնտեսություն, կուռ հասարակություն:

Չպետք է վախով շրջենք մեր երկրում՝ մտածելով, թե թշնամին դարանակալել է հանդիպակաց լեռան հակառակ կողմում և նշանառության տակ վերցրել քեզ: Տագնապ կա՞ իմ ներսում, իհարկե, վախենո՞ւմ եմ, իհարկե, ելքը խուճապահար լինե՞լն է, ոչ: Ի՞նչ կասեն խրամատում ու դիրքերում կանգնած Գոռը, Վարդանը, Արամը, Ավոն, Կարենը, Մխիթարը, Տիգրանն ու մյուսները՝ մենք էստեղ ենք, մի վախեցեք, դուք եք մեր թիկունքը: Բոլորս ենք քննարկում, թե ինչ անենք, ոմանք անգամ հեռանալու մտքեր են ունենում, դա էլ է բնական, բայց երբ քո տան 15- ամյա տղան, որ թերթում է լրահոսը, տեսնում զոհված տղաների լուսանկարները, կիսվում բանակի մասին նյութերով, ասում է՝ փախուստը ելք չէ, որ բոլորս գնանք, բա՞ մեր երկրում ով է ապրելու, հասկանում ես՝ հուսահատվելու իրավունք չունես:

Արթնանում ես առավոտյան, սկսում տունը կարգի բերել, որոշում՝ օրերս պատուհանները մաքրեմ, ձմռանը երկու ամիս մնաց: Մեկ էլ աչքդ ընկնում է դիմացի շենքին՝ մարդիկ անկողինն ու ձմեռային վերմակներն են արևին տվել, իրենք էլ են մնալու: Տեսնես՝ ո՞րն է մեր սրտերն արևին տալու ու մաքրելու տարբերակը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»