Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Կա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբան

Վերլուծական

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվության ու քարոզչական համապատասխան ֆոնի ապահովումը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանային մարզերի ուղղությամբ լայնածավալ հարձակում կազմակերպած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս անգամ էլ ասել է, որ իբրև թե «ցանկացած պահի պետք է պատրաստ լինել Հայաստանի սադրանքների անհապաղ կանխմանը»։ Այս մասին նա ասել է այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում «վերլուծել են ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում ստեղծված կացությունը»։

Սեպտեմբերի 23-ին ևս Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, որը ՀՀ ՊՆ-ն հերքել էր։ Այսօր ՀՀ ՊՆ-ն նշել է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված էր հաղորդագրությունում»:

ՀՀ ՊՆ համաձայն, սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»,- նշել էին ՊՆ-ից։

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168am-ի հետ զրույցում ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում չափազանց լարված է՝ պայմանավորված այստեղ Ռուսաստանի վերադիրքավորման հետ։

Ըստ նրա, ՌԴ-ն ուկրաինական հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «հեռանում է» Հարավային Կովկասում անընդհատ ներկայություն ունեցող, ամեն հարց կարգավորող երկրի դերից, լիովին չլքելով իր դիրքերը, սակայն քիչ չեն երկրները, որոնք ցանկանում են դա վերածել կայուն իրավիճակի, որի համար շտապում են։

«Սա ստեղծում է խնդիրներ Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի միջև, դա նկատվում էր վաղուց, ավելի ինտենսիվ արդեն այս օրերին ծավալվող քարոզչությունից իրանական և ադրբեջանական մամուլում։ Կա մեծ լարվածություն, որը կարծես նախորդ տարվա ադրբեջանաիրանական լարվածության շարունակությունը լինի։ Սակայն այս անգամ գինն Իրանի համար շատ ավելի բարձր է, քանի որ դրված է գոնե տեսականորեն հայ-իրանական սահմանի հարցը։

Թուրքիան շտապում է վերադիրքավորվել Հարավային Կովկասում, նախքան մյուս կենտրոնները դա կանեն կամ կշարժվեն իրենց տեղից։ Սա անակնկալ չէ, քանի որ Թուրքիայի հավակնությունները մշտապես հայտնի են եղել։ Սակայն, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այնպես էլ այսօր նրանք չեն հրաժարվել ուժային սցենարներից և բոլոր հարցերը ցանկանում են լուծել հենց ուժի ներքո կամ դրա սպառնալիքի ներքո։

2020 թվականի պատերազմից հետո մենք մի քանի փուլով ռազմական գործողությունների ականատես ենք եղել և ընդհանուր ռազմաքաղաքական այս թեժ իրավիճակը և ապատեղեկատվությունները թույլ է տալիս ենթադրել, որ այդ վտանգները չեն թուլացել»,- ասաց Եվսեևը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի թեման նման մեծ ակտիվությամբ շրջանառելն իմաստ չունի, քանի որ որևէ անակնկալ չբացահայտվեց ՀԱՊԿ վերջին շաբաթների գործունեությամբ։

«Մենք բազմիցս ենք խոսել, որ այս կառույցում չկա միասնականություն, կոնսենսուս՝ հատկապես անդամ երկրներին սպառնացող վտանգները հետ մղելու հարցում, ուստի այդ թեմայի արծարծումը ՀՀ-ում այդ ծավալով անհասկանալի է թվում»,- ասաց Եվսեևը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում կարևոր է, թե Հայաստանում ինչ է արվել սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

«Ռուսաստանի համար Հարավային Կովկասի կարևորությունն օր օրի պակասում է, հաշվի առնելով ՌԴ-ի համար առաջացող խնդիրների մասշտաբը։ Նման զարգացումների դեպքում ՌԴ ներկայության հետ կապված ամեն սցենար հնարավոր է թվում»,- նկատեց նա։ Ամփոփելով՝ նա նշեց, որ կա վտանգ, որ կարող են բռնկվել նոր լարվածություններ։ «Այստեղ ՌԴ-ն կփորձի անել այն հնարավորը դիվանագիտական ճակատում, ինչ կարող է։ Սակայն բոլորը գիտեն, որ ՌԴ-ն անձամբ մոբիլիզացիա է հայտարարել և գտնվում է մեծ պատերազմի մեջ։ ՌԴ-ի համար խնդիրների բնույթն ու մասշտաբը լրիվ այլ են, ուշադրությունը լրիվ այլ մասշտաբի հարցերի վրա է»,- նկատեց նա։

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»