Երևան, 29.Նոյեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ» «Փաշինյանը փորձում է «երկու աթոռին» էլ նստած մնալ, բայց երկար մանևրել չի կարող». իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա. «Փաստ» Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ» Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ» Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ» «Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ» Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան


Ադրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Քաղաքական

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է.

Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը:

Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բազմակողմանի և արդյունավետ իրականացումը մնում է միջուկային զենքի և դրա տեխնոլոգիաների տարածման կանխարգելման, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և համընդհանուր ու ամբողջական զինաթափման նպատակին հասնելու համար միջազգային ջանքերի անկյունաքարը:

Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է որոշ ուժերի կողմից դրա հիմնական դրույթների պարբերական, կանխամտածված և զանգվածային խախտումների պատճառով:

Վեճերի կարգավորման համար ուժի կիրառման քաղաքականությունը, պատերազմների հրահրումը, պետության ղեկավարության ներքո արմատականացումը և մի շարք ազգերի ու էթնիկ խմբերի անմարդկային վերաբերմունքի հիման վրա ինքնության ձևավորումը վտանգավոր միտումներ են, որոնք վնասում են գլոբալ և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է միասնական լինի բոլոր դեպքերում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը վճռականորեն չընդունելու հարցում, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությանն ու անվտանգությանը։

Վերջերս՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը թիրախավորեց Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պատճառելով ավելի քան 200 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Շուրջ 8000 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ժամանակավորապես տեղահանվեցին։ Հայաստանի խիտ բնակեցված քաղաքները թիրախային կրակի տակ էին հայտնվել՝ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։ Այս հարձակումներին նախորդել են 2021 թվականի մայիսին, հուլիսին և նոյեմբերին տեղի ունեցած ագրեսիվ գործողությունները։

Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական և գենդերային բռնությունը, բռնի սպանությունները և անդամահատումները: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լայնորեն տարածվում են հայ ռազմագերիների բարբարոսական արտադատական մահապատիժների ցնցող տեսանյութերը։ Ադրբեջանցի զինվորականների հանցավոր վարքի մասին լավ փաստագրված ապացույցներն անհերքելի են։ Ավելի ու ավելի հրամայական է, որ բոլոր ոճրագործությունները լիովին հետաքննվեն, և մեղավորները, ներառյալ նրանց զինված ուժերի ղեկավարությունը, պատասխանատվության ենթարկվեն:

Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական զավթիչ ուժերն ականանետների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիմեցին հերթական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանական զինուժը շարունակում է կենտրոնանալ և ամրապնդել դիրքերը սահմանների երկայնքով և Հայաստանի օկուպացված հատվածներում՝ հետագա էսկալացիայի վտանգ ներկայացնելով։

Տարիներ շարունակ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Ադրբեջանի՝ պայմանագրերը չկատարելու և ռեժիմներին չենթարկվելու, չծանուցված լայնածավալ զորավարժությունների, չվերահսկվող զինուժի և տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում վստահության և անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնելուց հետևողական մերժման հաստատված արձանագրությունները ցույց են տվել մեր տարածաշրջանում հետագա ռազմական ագրեսիա հրահրելու հստակ մտադրություն: Ցավոք սրտի, համապատասխան միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից համարժեք արձագանքի և գործողությունների բացակայությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից իր իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ակնհայտ անհամապատասխանությանը թույլ տվեց վերջինիս շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների և ներխուժման հարցը և կշարունակի այդ մասին բարձրաձայնել ՄԱԿ-ի և նրա համապատասխան մարմինների առջև, որպեսզի վերջինները կատարեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իրենց պատասխանատվությունը, վճռականորեն դատապարտեն հանցավոր հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, կոչ անեն անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։

Համոզված ենք, որ միջազգային կառույցները պետք է վճռական լինեն իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների համակարգային և կոպիտ խախտումների դեպքում։ Տարածքներ գրավելու կամ միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր գործելաոճը պետք է միանշանակ դատապարտվի, իսկ խախտողները՝ ենթարկվեն համապատասխան պատժամիջոցների։

Թուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ»«Փաշինյանը փորձում է «երկու աթոռին» էլ նստած մնալ, բայց երկար մանևրել չի կարող». իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա. «Փաստ»Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ»Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ»Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ»«Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ»Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցՀանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՄարզաշխարհի անվանի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Կոտիկյանի հիշատակին (լուսանկարներ) Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է.ԱշոտյանԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայովԱրևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթերՁերբակալվել է Նախիջևանի ֆինանսների նախարար ԱլիևըՓաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ ՉալաբյանԱԱ-2022․ նոյեմբերի 28-ի խաղացանկը. Բրազիլիան և Պորտուգալիան առանձին խաղեր կանցկացնեն«Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավել...»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր ջերմ տեսանյութըԲիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունիՎերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք ՉալաբյանՏնտեսությունը համաշխարհային պատմության ամենամեծ փուչիկն է. Ռոբերտ ԿիյոսակիՎլադիմիր Մակեյին կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանըՌոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor նախագծումԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժածՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճանՀավատացնում եմ՝ ծննդյան օրվա խայտառակությունից հետո ատեստատի խայտառակությունն է լինելու․ ՄկրտչյանՄեր լռելը թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի. Անդրանիկ ԹեւանյանՆա այն եզակի կերպարն է, որ որոշեց գալ հայրենիք և զբաղվել պետականաշինությամբ. Սերգեյ Եփրեմյան«Սեւ ուրբաթ»-ի ընթացքում ամերիկացիներն առցանց գնումների համար ռեկորդային 9,12 մլրդ դոլար են ծախսելՊԲ-ն կրակ չի բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆՋերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց էՔիչ առաջ ադրբեջանական կողմը կրակ է բացել«Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ)Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՆոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներՏեղեկացրեք ձեր ընկերներին Ֆուդիտորիի մասին և միասին վայելեք ամենահամեղ և բազմազան ուտեստներըէլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին արևային մարտկոցների օգտագործումը Ռուսաստանում շահութաբեր է դարձելԿոմիտասի շունչը Ազգային պատկերասրահումՀիշողություններից՝ համակարգչային խաղեր. «Ծովամարտ». «Փաստ»Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել են հայ-թուրքական բանակցությունները. «Փաստ»«Սեր սերմանենք դեպի թանգարաններ»․ Արփի ՄաղաքյանՉհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ«Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ. իրենից հետո մնացած դատարկությունը չի լցվում». «Փաստ»Ողբերգական ավտովթար. կան զոհեր և վիրավորներ