Կազեմիրոն հիասթափված է
Sport![Կազեմիրոն հիասթափված է](/timthumb.php?src=disc/08-10-22/df36f73f5f5d01fb4370c88c758b71f2.jpg&w=780)
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն հիասթափվել է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում եւ ցանկանում է հունվարին փոխել ակումբը, հաղորդում է Todofichajes-ը։
Կազեմիրոն հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում եւ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ ունի խաղաժամանակի պակաս, ինչից դժգոհ է։
Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Արքայական ակումբը Կազեմիրոյի տրանսֆերից ստացել էր 70 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդում» Կազեմիրոն մասնակցել է յոթ հանդիպման, որից երկուսում է եղել մեկնարկային կազմում։