Երևան, 03.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը. Էդուարդ Շարմազանով Նոր հաղորդագրություն Արարատից Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ինչ է տեղի ունեցել գիշերը. նոր տեղեկություններ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են Նոր տեղեկատվություն Լաչինի միջանցքից Ղազախստան մեկնած Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 21 մարդ Ե՛վ 2020 թվականի պատերազմը, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի շատ ազդեցիկ ուժերի աջակցության. «Փաստ» Գազամատակարարումը կդադարեցվի


«Խաղաղություն պետք է պարտադրված հաղթանակով լինի. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Եթե անգամ վաղը Ալիևը ձևական գնա ու ինչ-որ բանի տակ ստորագրի, 5 րոպե էլ չի պահելու իր ստորագրությունը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, 1994-ի, Սոչիի հայտարարությունների ու փաստաթղթերի դեպքում է: Ի դեպ, նման նաև երկրորդ թշնամին ունենք՝ Թուրքիան. 2008-ին ստորագրված արձանագրությունները ևս կյանքի չկոչվեցին: Թուրքիայի և Ադրբեջանի այդ վարքագիծն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ինչոր բան ստորագրելով՝ հույս ենք ունենալու:Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Երեկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, որը տվել է այդ ձևակերպումներից մեկը: Նա ասել է. «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջարկներն առաջին հերթին իրենց շահերից են բխում: «Եթե մենք որոշել ենք ինչ-որ կողմ բռնել, դա հայկական կողմը պետք է լինի: Եթե Արևմուտքը որևէ բան է ասում, առաջին հերթին դա բխում է իր շահերից, ինչը ավելի լայն համատեքստում նշանակում է առճակատում ՌԴ-ի հետ: Երբ Ռուսաստանն է առաջարկ անում, նշանակում է՝ առաջին հերթին բխում է ՌԴ-ի շահերից, լայն իմաստով այն ևս նշանակում է առճակատում Արևմուտքի հետ: Իսկ ո՞ւր մնացին հայկական շահերը: Ե՞րբ ենք սովորելու, որ մենք միայն ու միայն հայկական շահերը սպասարկելու իրավունք ունենք»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Ադրբեջանի ամենօրյա բնույթ կրող սադրանքների ու այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ մեր զրուցակիցը մեկ պատճառ է տեսնում: «Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընդունում, որին ուզում է վերացնել: Ադրբեջանն իր ռազմավարությունը, մարտավարությունն ու նպատակները չի փոխել: Ադրբեջանի երազանքը հայկական պետականությունը վերացնելն է, որի հետևից և գնում է: Թշնամու ցանկացած գործողություն բխում է իր շահերից, և վարքագիծը չի փոխվելու: Այլ հարց է, որ եթե որոշել ես ապրել, պետք է մտածել, թե այդ ուղղությամբ ինչ ես անելու: Ադրբեջանն ասում է ինքն էլ է խաղաղություն ցանկանում, միգուցե ազնիվ է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատկերացրած այդ խաղաղության մեջ Հայաստան չի լինելու: Իրենց պատկերացրած խաղաղության դեպքում իրենք բոլոր հայերին վերացնելուց հետո են խաղաղ ապրելու, և ձգտում են իրենց հենց այդ «խաղաղությանը»: Սա է իրենց «խաղաղության» բովանդակությունը: Հայաստանն էլ է խաղաղություն ուզում, բայց բովանդակությունը եթե նկարագրենք, պարզվելու է՝ ուզում է ապրել հարևանների հետ, մինչդեռ այդ ապրելը գին ունի՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակ լինելն է, թույլ չտալը, որ թշնամին քեզ վերացնի»,ընդգծեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, պետնախարարի փոփոխությանը, այդ հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, Թ. Պողոսյանը նշեց. «Ալիևն ասում է, թե «Արցախ այլևս գոյություն չունի»: Մեծ հաշվով՝ իր ցանկացած խոսք միտված է լինելու «Արցախի չգոյությունը» ներկայացնելուն: Օրինակ՝ մի դեպքում փորձելու է լավը երևալ եվրոպացիների համար՝ ասելով՝ «ուզում էի լավ բան անել, հայերը Ռուսաստանին ներս են բերում», ձեռքի հետ էլ փորձելու է պառակտել հայ հասարակությանը: Իր խոսքերը հաշվարկված են, միտված մեզ թուլացնելուն: Բոլորն են ոգևորված, որ կա մեկ հայ, որը պատրաստ է այսօր տեղափոխվել Արցախ ու աշխատել: Կարող է վաղը նման հարյուր մարդ լինի, մյուս օրը՝ հազար: Եվ սա հաշվի առնելով՝ Ալիևը հայերի մեջ վախ տարածելու նպատակ ունի, փորձում է պիտակավորումներ կպցնել: Մի հատ էլ փորձեց տարանջատել՝ ասելով, թե «Արցախում մի հայ կա, որն ուրիշ տեղից է եկել, ուրիշի օրակարգով, բայց կան տեղացի հայեր, որոնց հետ պատրաստ եմ խոսել»:

Կասկած է ուզում մտցնել, պառակտել, բայց մենք պետք է շատ խելոք գտնվենք՝ հասկանալով Ալիևի նման խաղերի նպատակը: Պետք է կարողանանք այդ խաղերից զերծ մնալ, արհամարհել կամ հակախաղեր առաջարկել այնպես, որ ինքն իր լարած թակարդն ընկնի»: Շեշտելով, որ Ալիևի նպատակը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերացումն է, և իր հայտարարությունները մեկ ամբողջական շղթայի մեջ են, Թևան Պողոսյանը հավելեց. «Պետք է կարողանանք նոր մոտեցումներ բերել, ամեն օր Արցախում մեկ հայ պետք է ավելանա՝ լինի մշտական տեղափոխվելու, թե այցերի տեսքով: Հայկական ներկայությունն Արցախում ինչ-որ ձևով պետք է բարձրանա, պետք է ցույց տալ, որ չենք հրաժարվում ու պայքարելու ենք, որ միասնական ենք: Պետք է խելոք լինենք, որ թույլ չտանք մեզ խաղացնեն, այլ կարողանանք խաղի կանոններ փոխել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը Մինչև -14 աստիճան ցուրտ. ԱԻՆ-ը զգուշացնում է Լարսը փակվեց, իսկ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզումՖինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցության հրավեր Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան Ծառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու. «Արցախէներգո»-ի տնօրեն Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը. Էդուարդ ՇարմազանովԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Նոր հաղորդագրություն ԱրարատիցՍերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, կպահպանի ռազմական չեզոքությունը. Վուչիչ ՄԻՊ պաշտոնի համար թեկնածուների բավական լայն շրջանակ կա. Արուսյակ Ջուլհակյան Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ) Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, ՌԴ-ն փորձում էր քաղաքական ճանապարհ գտնել. Լավրով Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել Ո՞վ կփոխարինի Նիկոլ Փաշինյանին Տարադրամի փոխարժեքը՝ այսօրՈսկին թանկանում է Ինչ է տեղի ունեցել գիշերը. նոր տեղեկություններ Հաջողակ մաքսանենգներից շատ ավելի հաջողակ գործարարներ. «Փաստ»ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՓԵՏՐՎԱՐԻ). Առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն. «Փաստ»Պղնձի գները բարձրանում են Նոր տեղեկատվություն Լաչինի միջանցքիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետին արձակուրդ է տրամադրվել Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 2-ին Ղազախստան մեկնած Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված է 21 մարդ Ե՛վ 2020 թվականի պատերազմը, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի շատ ազդեցիկ ուժերի աջակցության. «Փաստ»Գազամատակարարումը կդադարեցվի«Վստահ ու հպարտ» կործանվում ենք, բայց չենք կանգնեցնում ընթացքը, որ վարորդին փոխենք. «Փաստ»Ճապոնիան 170 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար «Մի բան եմ եփում, մտածում եմ՝ Գուրգենը սա սիրում էր, տանը լիներ, ուտեր». Գուրգեն Կարապետյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին. «Փաստ»ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ Իրանի շուրջ խմորումների հեռանկարներն ու ադրբեջանական արկածախնդրությունը. «Փաստ»Լույս չի լինելուՀայաստանում ձյուն է գալիս Միշուստինը Ալմաթիում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ «Այդ «շատ լավ ցուցանիշը» 2022-ին ուղիղ հարված է հասցրել մարդկանց կենսամակարդակին». «Փաստ»«Գոյաբանական ճգնաժամի մեջ ենք. աղետաբեր վիճակը կապված չէ միայն Արցախի ապագայի հետ». «Փաստ»Կոռուպցիայի դեմ ընտրողաբար «պայքարն» ու «համակարգի» օրինականացումը. «Փաստ»Ցուցակ էլ ունեն. «Փաստ»Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»Որտե՞ղ է Իշխան Սաղաթել յանը. «Փաստ»Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը. «Փաստ»Ինչ եղել է՝ մեքենային է եղել. Արմեն Խաչիկյանը՝ իր և Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ վթարի մասին Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն. Ռուբեն Վարդանյան ԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից