Երևան, 07.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը. նախագիծ. «Փաստ» Նոր երկրաշարժ Թուրքիայում Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց «Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում. սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա». «Փաստ» «Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ» «Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ» «Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ» «Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ» Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ» «Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»


Հիշողություններից՝ համակարգչային խաղեր. «Ծովամարտ». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ համակարգչային խաղերի ու այլ գունագեղ խաղերի հավաքածուների հայտնվելով՝ թղթի վրայի կամ, այսպես կոչված, սեղանի խաղերը, ցավոք, մեծամասամբ մոռացվել են: Այսօր, հավանաբար, շատերը դեռ հիշում են, թե ինչպես են փորձել «Ծովամարտ» խաղալով անցկացնել ձանձրալի դասը կամ դասախոսությունը: Դա անելու համար պետք չէր համակարգիչ կամ պլանշետ, պարզապես պետք էր մի կտոր թուղթ և մատիտ: Բայց դրանով ժամանակն անհավատալիորեն արագ և հետաքրքիր էր անցնում, ընդ որում՝ ավելի լավ, քան շատ համակարգչային խաղեր խաղալիս: Ներկայումս ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին նաև նման խաղեր խաղալ: Դե, ցանկալի չէ դպրոցում կամ համալսարանում, բայց...

Նման խաղերը զարգացնում են տրամաբանորեն մտածելը, ուշադրությունը, բարելավում են հիշողությունը, համառություն և համբերություն ձեռք բերելու ունակություն ունեն: Խաղացողը սովորում է ռազմավարություն կազմել և կարևոր որոշումներ կայացնել: Նա նաև սկսում է հասկանալ, որ հնարավոր է հետաքրքիր ժամանակ անցկացնել համակարգչից հեռու: Ենթադրաբար, այս խաղի պատմությունը սկսվել է անցյալ դարի սկզբին խոշոր ռազմանավերի և նրանց վարած ծովամարտերի հայտնվելով: Որոշ մարդիկ ցանկություն են ունեցել վանդակում թղթի վրա վերարտադրել այդ բոլոր ծովամարտերը, մանավանդ որ այն ժամանակ դա հասանելի էր: Մեկ այլ վարկածի համաձայն, «Ծովամարտ» խաղը հորինվել է 1870-ականներին լեռնագնաց Պյոտր Կոնդրատևի կողմից, որը նման կերպ որոշել է հանգստացնել իրեն և իր ընկերներին ծանր, քրտնաջան աշխատանքից հետո:

Ըստ ամենայնի, խաղը դուր է եկել բոլորին, լայն տարածում ստացել բնակչության տարբեր շերտերի շրջանում և հաջողությամբ գոյատևել մինչև օրս: 1930-ականներին ԱՄՆ-ում Starex ընկերությունը արտադրել է հատուկ «Ծովամարտի» նոթատետրեր: 1960-ականներին Միլթոն Բրեդլիի ընկերությունն է թողարկել խաղի նոր տարբերակ՝ մարտական նավերով և պլաստիկ խաղատախտակով: 1982 թվականին «Ծովամարտը» ներկայացվել է փազլների տեսքով: Իսկ դրանից հետո հայտնվել է խաղի էլեկտրոնային տարբերակը: Այսօր այդ խաղը հասանելի է համացանցի տարբեր խաղային հարթակներում: Եվ, այնուամենայնիվ, լավագույնը հանդիսանում է դասական «Ծովամարտի» տարբերակը քառակուսի վանդակներով սովորական թղթի վրա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը. նախագիծ. «Փաստ»Նոր երկրաշարժ Թուրքիայում Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույցՀրապարակվել է՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի նոր թիվը Այս երկրաշարժը, նաև որքան էլ աղետալի, պահանջում է մեզնից արդեն հիմա հաշվարկել նրա հեռագնա հետևանքները. Ավետիք Չալաբյան «Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում. սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա». «Փաստ»«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»«Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ»Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն ԱրցախիցՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենքԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Էդմոն ՄարուքյանՀՀ տարածքին վտանգ սպառնու՞մ է. Սեյսմոլոգը տվյալներ է ներկայացնումՄեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ 321 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԹուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում ՀՐԱՏԱՊ․Նոր՝ 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է նա Հայաստանում Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Կրկին երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են նաև մարզերումԶոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-իԿրկին հզոր երկրաշարժ Թուրքիայում. կրկին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ Ոսկու գինը բարձրանում է ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեցՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Հայտնի է, թե քանի օր փակ կմնա Լարսը Հայաստանում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-իՍիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ