Երևան, 07.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ» «Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ» Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ» «Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ» «Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ» Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն Արցախից ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենք ԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց ՀՀ տարածքին վտանգ սպառնու՞մ է. Սեյսմոլոգը տվյալներ է ներկայացնում


Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի

Օրվա իրադարձություններ

Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սպիացող վերքեր

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով իրականացվող պետական ծրագիրը մոտենում է ավարտին: 2008 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք շահառու է դարձել:  Նշվածից  5391 ընտանիք, նախորդ տարիներին հատկված շուրջ 70 մլրդ դրամի շրջանակում, արդեն լուծել է իր բնակարանային խնդիրը: Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված: Դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում են ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը: Այն ընտանիքները, որոնք վերականգնում են բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը, նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրի միջոցով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում 1 սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով: 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել:

Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն: Մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները պետք է դրանք ներկայացնեն դասակարգված տարբերակով: Ըստ խմբերի էլ՝ կսահմանվեն աջակցության ուղիները:  

«Խմբերը տարբեր են: Դրանցից մեկն այն խումբն է, որ բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրացրել իր իրավունքը: Այս խմբի ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագիր: Հաջորդ խումբը, որին նույնպես նախատեսված է տրամադրվել բնակարանային գնման վկայագիր, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, որոնք ժամկետներ են բաց թողել աջակցություն ստանալու համար: Կան ընտանիքներ, որոնք թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով իրենց տները դարձրել են քանդման ենթակա: Մասնագիտական կազմակերպության կողմից համապատասխան եզրակացություն տրամադրելու դեպքում այս ընտանիքները ևս կստանան բնակարանների գնման վկայագիր:Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել չքանդել տնակը, քանի որ բնակարանային աջակցությունը կորցրածի չափով է, իսկ այս տարիների ընթացքում ընտանիքները դարձել են բազմանդամ: Հաջորդ աջակցության ձևը վարձակալության համար գումար տրամադրելն է՝ մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կամ հասցեական չեն օգտագործել, կամ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի հետո ազատեն տնակը: Հաջորդն այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել: Նրանց համար կնախատեսվի սոցիալական բնակարանային ֆոնդ: Աշխատանքները սկսվելու են 2023 թվականից և ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2027 թվականի տարեվերջն է:  

«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»«Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ»Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն ԱրցախիցՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենքԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Էդմոն ՄարուքյանՀՀ տարածքին վտանգ սպառնու՞մ է. Սեյսմոլոգը տվյալներ է ներկայացնումՄեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ 321 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԹուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում ՀՐԱՏԱՊ․Նոր՝ 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է նա Հայաստանում Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Կրկին երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են նաև մարզերումԶոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-իԿրկին հզոր երկրաշարժ Թուրքիայում. կրկին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ Ոսկու գինը բարձրանում է ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեցՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Հայտնի է, թե քանի օր փակ կմնա Լարսը Հայաստանում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-իՍիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ Տեսախցիկն արձանագրել է Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Ռուբեն Վարդանյանի հայեցակարգային արձանագրումները Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել Սպասվում է քամու ուժգնացում, բուք, ձյուն և մառախուղ. Եղանակը՝ Հայաստանում Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում