Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները


Ի՞նչ է իրենից ներկայացնում շների գարեջուրը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի հրաշք ըմպելիք ասես գոյություն ունի աշխարհում, իսկ ալկոհոլային ոլորտը հատկապես բազմազան է: Այնուամենայնիվ, անգամ հիմա հայտնվում են գյուտարարներ, որոնք առաջարկում են նոր բաղադրություններով և նշանակության խմիչքներ: Այս ամենից անմասն չեն մնացել նաև մեր փոքրիկ ընտանի բարեկամները: Օրինակ՝ ստեղծվել է անսովոր գարեջուր շների համար: Ո՞վ կմտածեր, որ մի օր կենդանիների խանութներում շների համար գարեջուր կվաճառվի: Բայց այդպիսի անսովոր խմիչք ստեղծել հաջողվել է: Տարօրինակ է, բայց այդ ապրանքը պահանջարկ ունի, և որոշ ընտանի կենդանիների տերեր իրենց շների համար գարեջուր են գնում. ըստ երևույթին, այս կերպ նրանք ցանկանում են իրենց ամենամոտ ընկերոջ հետ գարեջուր խմել:

Սկզբից կենդանիների խանութների սեփականատերերը հրաժարվել են շների գարեջուր վաճառել, բայց հետո, տեսնելով, որ այն պահանջարկ ունի, հաշտվել են այդ մտքի հետ և սկսել վաճառել: Շատերն են նշում, որ իրենց շները մեկ անգամ փորձելով գարեջուր՝ սիրում են այն: Արտաքին տեսքով և տարողությամբ շների գարեջուրը չի տարբերվում սովորական գարեջրից, սակայն շան գարեջրի պատրաստման համար օգտագործվում է տավարի մսի, իսկ ավելի հաճախ՝ հավի մսի արգանակ: Քանի որ սպիրտը տոքսիկ է շների համար՝ շան գարեջուրն իրականում ոչ ալկոհոլային ըմպելիք է: Բացի դա, այդ գարեջուրը չի պարունակում գազի պղպջակներ, ուստի շները չեն ունենում միզուղիների խնդիրներ: Ըմպելիքն անվանել են գարեջուր միայն այն պատճառով, որ նրա բաղադրության մեջ մտնում է նաև գարու ածիկ, որը շների մազերին փայլ է հաղորդում:

Ընդ որում, հնարավոր չի եղել շրջանցել հավելանյութերը և կոնսերվանտները. գարեջուրը պարունակում է լիմոնաթթու, նատրիումի բենզոատ և կալիումի սորբենտ: Սակայն շնատերերին այդ ամենը չի անհանգստացնում. նրանք, գնելով այս գարեջուրը, պարզապես վայելում են ուրբաթ երեկոն մի գավաթ գարեջրով՝ իրենց սիրելի կենդանիների հետ «գավաթ գավաթի տալով»: Որոշ շնատերեր նշում են, որ երբ կենդանին հիվանդության կամ այլ պատճառով հրաժարվում է սննդից, գարեջուրը շատ է օգնում, քանի որ նրա մեջ մսային արգանակ է: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ այդ ըմպելիքը արգանակի համ ունի, որոշ շներ հրաժարվում են այն խմել և անգամ աշխատում են չմոտենալ դրան: Մասնագետները խորհուրդ են տալիս շնատերերին՝ տնային պայմաններում պատրաստել գարեջուր, քանի որ խանութներում վաճառվողները շատ թանկ են:

Ներկայում շների գարեջուր արտադրվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրալիայում և անգամ Ռուսաստանում, չնայած հետխորհրդային երկրներում շան գարեջուրն այնքան էլ պահանջարկ վայելող ապրանք չէ, ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի: Ամերիկյան Bowser Beer ընկերությունն առաջինն է աշխարհում 2010 թվականին արտադրել գարեջուր շների համար: Այդ կապակցությամբ էլ ընկերությունը ստացել է World Records Academy հատուկ մրցանակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»