Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Հզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ» «Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ» Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»


Բարբեքյու. ինչո՞վ է այն տարբերվում սովորական խորովածից. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարբեքյու պատրաստելու սարքը բաղկացած է մետաղական ցանցից, որի օգնությամբ բաց կրակի վրա ուտեստներ են պատրաստում։ Ամենից հաճախ նման մեթոդ օգտագործվում է միս խորովելու համար: Նշենք, որ բարբեքյուն վերջնական իմաստով, ըստ էության, մեր սովորական խորովածն է, սակայն հիմա կխոսենք միս խորովելու ամերիկյան համարվող մեթոդի՝ հենց բարբեքյուի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատերը Ամերիկան են համարում բարբեքյուի ծննդավայրը, բայց դա միանգամայն սխալ է: Ավելի քան երեք հազար տարի մարդկությունը օգտագործում է տարբեր սարքեր կրակի վրա միս խորովելու համար: Բարբեքյուի գյուտի մասին կան մի քանի տեսություններ:

Հաիթի կղզու աֆրիկյան բնակչությունն է ժամանակին օգտագործել միս խորովելու նմա ն ա տիպ մե թոդ, այն կոչ վ ե լ է «Barbacoas» և առաջին անգամ հիշատակվել է 1553 թվականին իսպանացի պատմաբան Սիեզա դե Լեոնի «Պերուի տարեգրություն» գրքում: Դա կատարվել է հետևյալ կերպ. արևադարձային ծառերի ճյուղեր են հավաքել, այրել են դրանք, ապա դանդաղ մխացող ածուխների վրա միս խորովել: Դա կատարելու համար տեղի բնակիչները ածուխների վրա ոչ չոր ճյուղերից հյուսված ցանցերի վրա խորովելու սնունդն են դրել: Արդյունքում խորոված ուտեստը ունեցել է ծխի բույր: Հաիթցիները եղել են այն կարծիքին, որ ծխի հոտը քշում է չար ոգիներին: Բացի դա, ենթադրվել է, որ խորոված մսի հոտն էլ վանել է վայրի կենդանիներին:

Գոյություն ունեն նաև ենթադրություններ, որ բարբեքյու տերմինը գալիս է ֆրանսիական «barbe a gueue» անվանումից, ինչը թարգմանվում է որպես «մորուքից մինչև պոչ»: Այդ զվարճալի արտահայտությունը կարելի է բացատրել այն փաստով, որ այն ժամանակ ֆրանսիացիները որսի կամ ընտանի կենդանիներին խորովել են ամբողջական, առանց կտրատելու: Խորովելու նման մեթոդը լայն տարածում է ունեցել: Ընդ որում, այն ժամանակ խոզի կողերը՝ չալաղաջները, համարվել են խորովածի ամենաէժան ու ամենացածրորակ միսը: Բայց հետո ԱՄՆ-ում ստրկատիրության ծաղկման ժամանակ աֆրոամերիկացիների մոտ տարածում է գտել խոզի կողերից բարբեքյուն, և աֆրոամերիկացիների կողմից պատրաստման այդ եղանակը հնարավորություն է տվել ստանալ հիանալի ուտեստներ: 19-րդ դարի կեսերին բարբեքյուի մեթոդը սկսել է լայն ժողովրդականություն վայելել Ամերիկայում:

Նորաձև է դարձել հանգստյան օրերին գյուղ գնալը կամ տան բակում կրակի վրա միս խորովելը: Բարբեքյուն այնքան տարածված է դարձել, որ սկսել են բացվել բարբեքյուի գրիլ-բարեր, տարածում են ստացել բարբեքյուի համար նախատեսված հատուկ քարե վառարանները: 1897 թվականին Հենրի Ֆորդը արտոնագրել է հատուկ փայտածուխ՝ նախատեսված բարբեքյուի համար: Արդյունքում պատրաստման գործընթացը դարձել է ավելի հեշտ և արագ: 1950-ականներին Չիկագո քաղաքի բնակիչ, եռակցող Ջորջ Սթիվենը փոփոխել է բարբեքյուի՝ գոյություն ունեցող գրիլ սարքը և հորինել գրիլով հնոցը: Սկզբի համար նա տանիք է ստեղծել բարբեքյուի սարքի համար, որն ուտեստը պաշտպանել է անձրևից և փոշուց: Իրականում նա ընդամենը մետաղյա ծովային բոյլերը կտրելով երկու մասի է բաժանել և ներքևում մի քանի անցք բացել՝ օդի շրջանառությունը բարելավելու համար:

Որոշ ժամանակ անց այդ ամենը դրվել է եռոտանու վրա: Գյուտն անմիջապես հայտնի է դարձել նրա ծանոթների շրջանում և շուտով գրավել է ամբողջ Ամերիկան և ապա տարածվել այլ երկրներում: Հետագայում բարբեքյուի սարքն ավելի ու ավելի է կատարելագործվել: Սարքի նորարարություններից բացի փոփոխվել և նորարարեցվել է նաև բարբեքյուի բաղադրատոմսը: Սկսել են օգտագործել մարինադների և սոուսների նոր տեսակներ: Բարբեքյուի սարքի վրա սկսել են խորովել ոչ միայն միս, այլ նաև թռչնամիս, ձուկ, նրբերշիկներ, ծովամթերք: Սովորական է դարձել նաև նման եղանակով բանջարեղեն և միրգ խորովելը:

Հետագայում՝ 1980-ականներին, հորինվել են գազի և էլեկտրաէներգիայի հիման վրա աշխատող բարբեքյու սարքեր, իսկ Բիլլ Բեստը անգամ այդ նպատակի համար ստեղծել է ինֆրակարմիր այրիչով բարբեքյու սարք: Ներկայում վաճառքում կան ինչպես անհատական օգտագործման, այնպես էլ հատուկ սրճարանային կամ ռեստորանային բարբեքյու սարքեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում «Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք ՉալաբյանՄենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան Ներքին Խոտանան գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը Արդյունաբերության ծավալը 20 %-ով նվազել է. Հրայր Կամենդատյան«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան Մհեր Ավետիսյանը խնդրանքով դիմել է հասարակությանը «Հայաքվեն» ոգեկոչման արարողություն է իրականացնում Նեմեսիսի արձանի մոտ․ ՈւՂԻՂՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորին Անպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Աշխարհի ամենամեծ մարզադաշտի տանիքը 11000 արևային մարտկոցներով՝ 1000 խաղեր լուսավորելու համար Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի կողմից իրականացվում են անօրինական գործողություններ Ամոթ նրանց, ովքեր ծափ են տալիս Փաշինյանին. քաղաքացի Խորագիր․ Դրոշ վառե՞լ, թե՞ չվառել, հարցեր՝ Մանսուրյանին, պետության և չպետության միջևԻնչո՞ւ որոշվեց ստեղծել գլանաձև ժամանակավոր կացարաններ․ «Փաստ»Մահաբեր վարչախմբի սանձարձակությունների զոհ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը. Աննա Կոստանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԱՊՐԻԼԻ)․ Մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներից մեկը․ «Փաստ»Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ ԾառուկյանԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել. Արտակ Զաքարյան «Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին