Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել


Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին գործոններից խորանում է․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները շարունակում են ամեն հարմար առիթի հպարտանալ, թե անցյալ տարի Հայաստանը կարողացել է 12,6 տոկոս տնտեսական աճ ապահովել, ու այս տարվա առաջին ամիսներին ևս բարձր տնտեսական աճը դեռևս պահպանվում է։ Ու հետաքրքրականն այն է, որ իշխանական բազմաթիվ ներկայացուցիչներ հատուկ ընդգծում են, թե միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, նախորդ տարի արձանագրված տնտեսական աճի ցուցանիշով մեր երկիրն աշխարհում 4-րդն է։ Պարզվում է, որ ամենամեծ աճը գրանցել է Գայանան՝ 62,3%, որին հաջորդում են Սենթ Լյուսիան և Ֆիջին՝ համապատասխանաբար 14,9% և 14,5% ցուցանիշներով։ Բացի այն, որ այս երկրները կորոնավիրուսի համավարակի արդյունքում մեծ, կարելի է ասել՝ ահռելի անկում էին ունեցել, նրանց տնտեսության ծավալներն այնքան փոքր են, որ երկնիշ թվով աճը առանձնահատուկ երևույթ չէ։

Իսկ այս երկրների շարքում հայտնվելու հանգամանքը հպարտանալու առիթ չպետք է դառնա Հայաստանի համար, քանի որ միայն անցյալ տարի վերջապես կարողացանք վերականգնել մեր տնտեսությունը 2020 թվականին համավարակի տարածման ու պատերազմի արդյունքում ունեցած անկումից։ Եվ եթե Հայաստանի տնտեսության մեջ առկա իրերի դրությանը նայում ենք առավել խորքային տեսանկյունից, ապա տեսնում ենք՝ բազմաթիվ ռիսկեր կան այն առումով, թե արդյոք Հայաստանի բարձր տնտեսական աճի տեմպը կարո՞ղ է պահպանվել։ Մյուս կողմից՝ բազմաթիվ տնտեսագետներ են նշում, որ այդ աճն իշխանությունների աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի ու գլխավորապես աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված։ 2022 թվականից ուկրաինական ճգնաժամի արդյունքում առկա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպես դասավորվեց, որ Հայաստանը կարողացավ մեծ օգուտներ ստանալ, սակայն այս ընթացքում չկարողացանք այդ օգուտները վերածել այնպիսի անհրաժեշտ հիմքի, որի արդյունքում մեր տնտեսության առաջընթացը ավելի շատ կհենվեր ներքին ռեսուրսի վրա, այլ ոչ թե արտաքին գործոնների ու պատահականությունների։ Հիմա դիտարկենք, թե ինչ նկատի ունենք։

Օրինակ՝ ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուս մասնագետներ, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան՝ այստեղից իրենց աշխատանքները տարբեր արևմտյան ընկերությունների հետ շարունակելու համար։ Այդ ներհոսքի արդյունքում աճեցին վաճառվող ու հատկապես վարձով տրամադրվող բնակարանների գները։ Ու անգամ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Երևանում բնակարանատերերը սկսեցին աստղաբաշխական գներ դնել վարձով բնակարանների վրա։ Փաստացի այդ գնաճը որևէ կարգավորման չէր ենթարկվում, իսկ դրա արդյունքում նաև վարձով բնակվող հայերն էին ստիպված դժվարություններ կրել։ Բայց այսպիսի իրավիճակում, երբ անշարժ գույքի գներն անհարկի բարձրացվում են, նույնիսկ ռեկորդային աստիճանի, Հայաստանը ռուսների համար սկսեց դիտարկվել ոչ նպատակահարմար իրենց աշխատանքներն այստեղից կազմակերպելու համար։

Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ այլ երկրներ կամ վերադառնալ իրենց հայրենիք։ Ու դրա արդյունքում է, որ վերջին շրջանում վարձակալության գները 30-40 տոկոսով իջել են։ Այնինչ, եթե ի սկզբանե վարձակալության գների անհիմն բարձրացում չլիներ, ռուսների համար Հայաստանից իրենց գործունեությունը շարունակելու առավել նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծվել, ու նրանից շատերը, հաշվի առնելով տնտեսական բարենպաստ պայմանները, չէին հեռանա։ Մյուս կողմից էլ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ էր տալիս, որ Հայաստանը, հաշվի առնելով արևմտյան ընկերությունների դուրս գալը Ռուսաստանից, զարկ տար սեփական արտադրությանը, ապա նաև արտահանմանը դեպի Ռուսաստան։ Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի բարձիթողի վիճակում արտահանումը դեպի ռուսական շուկա զգալիորեն աճել է։

Օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին մատակարարումները ռուսական շուկա աճել են 3,4 անգամով։ Բայց ի հեճուկս այս աճի՝ ՀՀ-ում արտադրությունը չի աճել նույն տեմպերով, այլ ուղղակի զարկ է տրվել վերաարտահանմանը։ Ի մասնավորի՝ արտերկրից՝ հիմնականում արևմտյան երկրներից Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ, ու հետո թանկ գներով դրանք վերաարտահանվել են դեպի ռուսական շուկա։ Դրա ադյունքում է նաև, որ Հայաստանի բյուջե մեծ մուտքեր են ապահովվել։ Բայց ուշագրավ է, որ տարօրինակ չափերով աճել են ներկրումները հատկապես ԱՄՆից, իսկ այս երկրի իշխանությունները սկսել են մեծ ուշադրություն դարձնել ու խոշորացույցով հետևել Հայաստանի առևտրատնտեսական շարժերին։ Նույնիսկ որոշ հայկական ընկերություններ կան, որ դեպի ռուսական շուկա մատակարարումների համար պատժամիջոցների ցանկում են հայտնվել։

Բայց մի օր էլ հնարավոր է պատժամիջոցների օղակը սեղմվի, ու Հայաստանը կզրկվի ոչ միայն տնտեսական աճի ահռելի մասնաբաժնից, այլև դեպի բյուջե մուտքերից։ Իսկ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի տնտեսական աճի պահպանումն այդպիսի անցանկալի զարգացումների դեպքում, երբ Հայաստանի ներքին տնտեսական ներուժին զարկ տրված չէ։ Կարծես թե չեն էլ պատկերացնում: Այնինչ, Հայաստանի առաջ հնարավորություններ են բացվել՝ սեփական տնտեսությունը ռելսերի վրա դնելու համար։ Օրինակ՝ քայլերից մեկը կարող էր լինել տարբեր ընկերությունների համար այնպիսի բարենպաստ պայմանների ստեղծումը, որ նրանք նախընտրեին Հայաստանում կազմակերպել արտադրությունը և, օգտվելով ԵՏՄ-ի ստեղծած հնարավորություններից, փորձեին իրենց արտադրանքով լցնել Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում առաջացած վակուումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»«Ազգային ինքնություն»Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան