Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Տնտեսական կանխատեսելի ապագան շատ մշուշոտ է

Տնտեսություն

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ կառավարության պատասխանատուների մի քանի հայտարարությունների։

Ո՞վ է ապահովել 1 մլրդի ներդրումը

«Օտարերկրյա ուղղակի ներդրումները երկուսից ավելի անգամ աճել են 2022 թվականին եւ կազմում են ՀՆԱ-ի 5․1 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»,– ասել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այդ 1 մլրդ դոլար թմբկահարվող ներդրումը վերաբերում է բացառապես էլեկտրացանցերին, «Գազպրոմ Արմենիա»–ին եւ հանքարդյունաբերության որոշակի ընկերությունների՝ տարվա ընթացքում կուտակած շահույթներին, որոնք վերաներդրվել են կամ առնվազն՝ չեն բաշխվել սեփականատերերի միջեւ,– ասաց Նաիրի Սարգսյանը։– Եվ շատ հեշտ է մտնել բոլորի կայքերը եւ ֆինանսական հաշվետվությունների «շահույթ» բաժինը նայել ու տեսնել, որ այդ 1 միլիարդն այս երեք ոլորտներն են ապահովել։ Լրացուցիչ ներդրում չի եկել Հայաստան՝ վստահեցնում եմ։ Եթե կա այդպիսի ներդրում՝ թող հրապարակեն»։

Հավելեց ներդրումների եւս մի ոլորտ․ «Եվ մի քիչ էլ ունենք ավիացիայի ոլորտում․ կհիշեք՝ նոր ավիաընկերություններ բացվեցին՝ եւ կիսապետական, եւ իշխանության որոշ շրջանակներ ներդրումներ կատարեցին այդ ոլորտում»։

Տարբեր վարկածներ, թե ինչու Հայաստան եկան ռելոկանտները

«Տեսեք, շատ խոսվում է նրա մասին, որ ասում են՝ ՏՏ ոլորտը եկավ, որովհետև պատերազմ էր Ռուսաստանում: Այո: Ինչի՞ եկավ Հայաստան: Հարց չի ծագո՞ւմ: Էլ երկիր չկա՞»,– խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում հարցադրում էր արել ՀՀ վարչապետը՝ ներկայացնելով պատասխանի իր տարբերակը, թե կառավարության որ որոշումների շնորհիվ են եկել այդ մարդիկ։


Ֆինանսների նախարարն էլ նույն թեմայի առնչությամբ ասել էր․«Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները եւ բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար։ Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում, եւ պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում»։

Նաիրի Սարգսյանը «սուտ ու կեղծիք» համարեց այն պատճառաբանությունը, որը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, թե եկամտահարկը համահարթ դարձնելու որոշման հետեւանքն էր այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները եկան աշխատելու Հայաստան։ Աուդիտորների պալատի նախագահը հանգամանալից հիմնավորեց իր տեսակետը։

Նրա կարծիքով՝ ֆինանսների նախարարի այդ թվարկումն էլ անգամ մեկնաբանման կարիք չունի․ «Քանի որ եթե պետական մարմինների հետ որեւէ մեկը փոքրիշատե շփում ունենում է, ապա ԱԺ բարձր ամբիոնից հնչած այդ «գիգանտ» մտքերը նույնիսկ ծիծաղ են առաջացնում»։

Ռուս–ուկրաինական պատերազմից հետո ՏՏ ոլորտի ներկայացուցիչների Հայաստան գալը Նաիրի Սարգսյանն այսպես է բացատրում․ «Այո, կան ռելոկանտներ, որոնք եկել են Հայաստան։ Բայց պատճառները շատ տարբեր են։ Մեկն ունի բիզնես գործընկեր Հայաստանում, որն իր համար ամենաթանկն է․․․Այն բիզնես գործընկերները, որոնք ստեղծել էին այդ հարաբերությունները՝ նրանց շնորհիվ ռելոկանտները եկան Հայաստան։ Կա լեզվական խնդիր, կա մարդկանց մեջ ինտեգրացիայի խնդիր՝ տարբեր են պատճառները։ Եվ կա արագության խնդիր, թե ինչքան ժամանակահատվածում կարող են տեղափոխել իրենց բիզնեսն այս կամ այն երկրներ։

Եթե համեմատում ենք տարածաշրջանային երկրները, ապա Վրաստան շատ ավելի են գնացել՝ չլինելով ԵԱՏՄ անդամ։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան շատ ավելի են օգտվել, Ղազախստանն էլ․․․

Եվ եթե ունենայինք ոչ թե այսպիսի պոռոտախոս կառավարություն, այլ աշխատող եւ կանխատեսող, քաղաքականություն ունեցող կառավարություն, այն ժամանակ մենք կունենայինք շատ ավելին, ու ոչ թե կունենայինք միայն ՏՏ ոլորտի ներհոսքի տեսքով, այլ նաեւ արտադրական գործարանների»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին