Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


«Հեղափոխության» խորհուրդը, դասերը, շահառուներն ու ծանր հետևանքները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ պետք է փաստել, որ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները հեղափոխություն անվանելը պարզապես մեղք է, և դրանք ոչ մի աղերս չունեն դասական հեղափոխությունների բնույթի, բովանդակության ու առաջադրած խնդիրների հետ: Հեղափոխությունը ենթադրում է արժեհամակարգի, քաղաքական կամ կառավարման համակարգի, տնտեսակարգի, սեփականության ձևերի, արտադրության և բաշխման մեղանիզմների արմատական փոփոխություններ, ինչը տեղի չունեցավ 2018թ. «հեղափոխություն» կոչվածի արդյունքում: Դա, իմ համոզմամբ, ընդամենը օտար ուժերի աջակցությամբ շանտաժով իրականացված իշխանազավթում էր, օտարների ու քայլարածների կողմից դավադրություն ու լավ կազմակերպված ավանտյուրա հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդհանրապես հեղափոխություններին կամ, առավել ևս, դրանց նմանակումներին, ապա ժողովուրդներին թվում է, թե հեղափոխությունները բերում են ազատություն, առաջընթաց, բարեկեցություն, արդարություն ու համերաշխություն, այնինչ դա ինքնախաբեություն է։

Հեղափոխությունը չի կարող խոստանալ ազատություն, համերաշխություն և սեր, հեղափոխությունը գրեթե բոլոր դեպքերում թշնամաբար է տրամադրված լինում ազատության ոգուն, այն ծառայում է մութ ու չար ուժերին, հեղափոխությունը ատելության ու նենգության ստրուկն է: Թերևս ազատությունը հետաքրքիր չէ և պետք էլ չէ ապստամբող զանգվածներին, նրանք չեն կարող կրել ազատության բեռը,տանել ազատության փարոսը: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտություն, նա փախչում է իրականությունից, որը իրեն դուր չի գալիս, և նախընտրում է երկրպագել մոլորությանը, պատրանքներին: Իսկ ով գիտի՝ ինչպես մոլորեցնել, վարպետորեն խաբել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը։ Հեղափոխությունը նույնն է պետությունների համար, ինչպես մարդու հետ պատահած դժբախտությունը՝ հիվանդությունը կամ բնական աղետը՝ երկրաշարժը կամ ջրհեղեղը: Հանրային կյանքի վերափոխումների ու առաջընթացի լավագույն ձևն էլ հեղափոխական վերափոխումները չեն, հեղափոխությունը փոփոխությունների բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է: «Գարունը միակ հեղափոխությունն է այս աշխարհում, որին կարելի է լուրջ ընդունել, և որը միշտ բերում է հաջողություններ»,- ասել է ռուս նշանավոր պոետ Ֆեդոր Տյուտչևը:

Ձախողված հեղափոխություններն էլ (իսկ, որպես կանոն, հեղափոխությունները գրեթե միշտ ձախողվում են) իրենց հետևից բերում են չարի ու ատելության կառավարություններ: «Հեղափոխությունից շահում են միայն հիմար և գռեհիկ մարդիկ։ Մեծ սրտի տեր մարդիկ միշտ կլինեն հեղափոխության զոհը»,ասել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն: Հեղափոխություններն արդյունք են տգիտության, անարդարության ու աղքատության, որոնք, սակայն, իրենց հետևից նորից բերում են քաոս, ավելի մեծ անարդարություն ու աղքատություն: Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է շատ դիպուկ ասել. «Հեղափոխության ժամանակ ջրի երես են բարձրանում հասարակության փրփուրը, սրիկաներն ու հանցագործները»: Իսկ հեղափոխական ամբոխը, քանի որ տգիտության, վախկոտության, ատելության ու խեղճության ներկայացուցիչն է, ամենևին էլ չի ձգտում ազատության, արդարության կամ համերաշխության. այդպիսիների նպատակը ամեն ինչ ավիրելն է, կործանելը, ապականելը, հետապնդելը, ահաբեկելը, վրեժխնդրությունը, հաշվեհարդարը և ամեն մի լավն ու գեղեցիկը ժխտելն ու արժեզրկելն է:

Այստեղից հետևում է, որ հեղափոխությունը ազգի տգետ, ցածր ու դժգոհ հատվածի դավադրությունն է ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ, նենգ, փոքրոգի, անճար ու դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն է: Հանրահայտ ճշմարտություն է, որ զանգվածները կարող են ապստամբություն կամ հեղափոխություն իրականացնել, սակայն չեն կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել: Հայաստանյան «հեղափոխությունն» էլ ընդամենը երկրի կերատաշտին մոտ լինելու և փառքի ու վայելքներին տիրանալու նպատակ էր հետապնդում: Որպես կանոն, հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրը հեղափոխականները սկսում են իրենց անձնական խնդիրները լուծել: Ժողովրդական իմաստությունը փաստում է, որ լավ իրադարձությունները բերում են երջանկություն, վատերը՝ փորձառություն ու խոհեմություն, իսկ դաժան փորձությունները լավագույն դաս են տալիս մարդկանց: Այս «հեղափոխությունը» թերևս հենց այդպիսին էր, որը հայ ժողովրդին իր գոյության ընթացքում ամենադաժան աղետն ու ամոթալի փորձությունը բերեց, ինչը ենթադրում կամ գոնե աղոտ հույս է տալիս, որ գոնե այս անգամ եզրակացություններ կանենք ու դասեր կքաղենք:

Ոչ պատահականորեն 19 – րդ դարի ռուս պատմաբան Վասիլի Կլ յուչևսկին ասել է. «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու. նա ոչինչ չի սովորեցնում, բայց խստորեն պատժում է դասերը չիմանալու համար»: Այո, մենք խստորեն պատժվեցինք դասերը չիմանալու համար: Կարևոր դասերից է նաև այն, որ պետությունների համար թերևս չկա ավելի մեծ ողբերգություն, քան թշվառների ու ստրուկների մեծաքանակ բազմություն ունենալն է, քան երբ իշխանության են գալիս փողոցի՝ ամբոխի ներկայացուցիչները, անհայտ ծագում ունեցողները, աճպարարները, պոպուլիստները, ապաշնորհներն ու տգետները, երբ երկրի առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Պետությունների կործանման ամենակարճ ու հուսալի ճանապարհը կրթության ու դաստիարակության փլուզումն ու ձախողումն է, արժանապատիվ քաղաքացի չունենալը, սոցիալական անարդարությունը և միջին խավի բացակայությունը: Եվ, ի վերջո, մարդկությանն ամենաշատ աղետներ ու ողբերգություններ բերել են ավանտյուրիստները, պոպուլիստները, որոնք փորձել են ազգի փրկիչ երևալ: 2018թ. ապրիլ յան «հեղափոխությունը» եկավ ևս մեկ անգամ փաստելու Նժդեհի մարգարեական այն խոսքերի անվերապահ ճշմարտացիությունը, թե «հայի տականքն ուրիշ է»:

Այս «հեղափոխության», իսկ իրականում իշխանափոխության՝ հայ ժողովրդին բերած մեծագույն ավանդն այն կարելի է համարել, որ ամենայն մանրամասնությամբ ջրի երես հանեց մեր հասարակության արատներն ու թերությունները, բացահայտեց, թե ով ով է, և ում հետ կարելի է ճանապարհ գնալ: Իսկ դրա արդյունքում ձևավորված այս իշխանության մեծագույն դավադրությունն էլ այն է, որ պատերազմ հրահրելով ու սպանդի տանելով մի ողջ սերունդ՝ մարդկանց մեջ տարածեցին սարսափ պատերազմի նկատմամբ, կոտրեցին շատերի մեջ պայքարելու ոգին, կամքը, ստիպեցին հաշտվել ամոթալի պարտության, անարժանապատվության, ստրկության, անտարբերության, խաբեության, թրքահպատակության և անգամ ինքնաոչնչացման հետ: Հանրային կյանքում սովորական երևույթ դարձավ դավաճանությունը, ստորաքարշությունն ու սրիկայությունը ներելն ու դրա հետ համերաշխ ապրելը: Հաշտվեցինք այն մտքի հետ, որ ցանակացած անարժան ու պատահական մեկը կարող է ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցնել: Թուրք արտահայտությունը, որ գրեթե բոլոր երկրներում նախատինքի, վիրավորանքի ու հեգնանքի խորհրդանիշ է, իսկ դավաճանությունը՝ ամենանողկալի արարքը բոլոր ժողովուրդների համար, Հայաստանում շատերն սկսեցին այդ արտահայտություններից այլևս ամենևին վատ չզգալ: Հատկապես մեկը...

Հայ ժողովրդի՝ հարյուրամյակներ կրած դաժան փորձություններն ու տառապանքները պետք է որ բերեին իմաստություն ու խոհեմություն, սակայն դա տեղի չունեցավ, և շարունակում ենք թույլ տալ նույն սխալները՝ արդյունքում կրելով բարոյական, մարդկային ու տարածքային կորուստներ: Բայց քանի որ այս փորձությունը ամենադաժաններից ու նվաստացուցիչներից էր, կարծում եմ՝ այս անգամ գոնե կսթափվենք, խելքի կգանք: Կհասկանանք, որ պետականությունը, ազգային արժանապատվությունն ու հայրենիքը գերագույն արժեք են, որ անձնական ու կուսակցական շահերը երբեք չեն կարող գերակա լինել պետական՝ հանրային շահից, որ հայը իր հայրենիքում միայն կարող է գտնել իրական երջանկություն, որ պետք է քաղաքականապես դառնանք հասուն և պետականությանն ու քաղաքական գործընթացներին, մեր երկրի ու նրա հարստության նկատմամբ ամենայն լրջությամբ և քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ վերաբերվենք:

Որ վտանգավոր է պատահական մարդկանց իշխանություն վստահելը, որ պետություն կառավարելը արվեստ է, այն ենթադրում է փորձառություն, խիզախություն, գիտելիքների մեծ պաշար և կազմակերպչական բացառիկ ունակություններ, որ դա նվիրյալ մարդկանց գործ է: Պետության հաջողությունները համազգային համերաշխության, արդարության, զարգացած կրթություն, գիտություն ունենալու, պայքարի ու աշխատանքի մեջ պետք է փնտրել: Մեր ձախողումներն ու դժբախտությունները նախ և առաջ մեր մեջ պետք է փնտրենք, մեր ժողովրդի աշխատասիրության, տաղանդի, խիզախության վրա նախ և առաջ պետք է հենվենք, Սփյուռքի ու Հայաստանի միասնության մեջ պետք է գտնենք ելքը:

Դաշնակիցների ու մեր բարեկամների հետ հարաբերություններում էլ հուսալի գործընկերոջ, փոխադարձ հարգանքի ու երախտապարտության պահվածք պետք է դրսևորենք: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ կիշխի բարյացկամությունը, կարեկցելու պատրաստակամությունը, արդարությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, որտեղ տարեցների, ուսուցիչների, ծնողների, հերոսների ու մեծերի նկատմամբ կլինի յուրահատուկ հարգանք, որտեղ գիտելիքն ու կրթությունը կլինի հարգի, որտեղ ամենայն խստությամբ կպատժվեն դավաճանությունն ու խարդախությունը, կմերժվեն քծնանքը, ատելությունն ու չարությունը: Համոզված եմ, որ մարդկության բնօրրանը համարվող, քրիստոնեական արժեքներն առաջինը պետականորեն ընդունած երկրի աստվածատուր շնորհներ՝ տաղանդ, աշխատասիրություն ունեցող և խաղաղասեր մարդկանց չի կարող վերջնականապես լքել խոհեմությունն ու իմաստությունը:

Հայկ Ղազարյան Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին.Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինՏարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին