Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն
Politics![Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն](/timthumb.php?src=disc/29-09-23/abc7734438f2086ed4c138dbe4abdb6a.jpg&w=780)
Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Մանթաշյանց» գործարարների միությունից:
«Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառույցներին միավորվել հասնելու համար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու գործին»,-ասված է միության հաղորդագրության մեջ: