Ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան
BlogԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախը լքող վերջին հայի հետ ՄԱԿ-ի դիտորդները մտան այնտեղ։ Ցավալի է, բայց այս վարչախմբին չվռնդելու դեպքում՝ մոտ ապագայում նույնը կարող է տեղի ունենալ նաև ՀՀ-ի հետ։ Աշխարհի տասնյակ երկրների տարածքներ՝ Կիպրոսից մինչև Սիրիա, Մոլդովայից մինչև Իրաք, Ուկրաինայից մինչև Վրաստան, իրենք չեն վերահսկում։
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական սադրանք կնախապատրաստվի (ասենք՝ մի կրակոց Արաքսի այս ափից), ապա «հակաահաբեկչական գործողության» անվան տակ՝ մեր երկրի տարածքում «անվտանգության գոտի» կձևավորեն՝ արագորեն ռազմական ենթակառուցվածքներ հիմնելով, ինչպես արդեն իսկ արել են ՀՀ արևելյան սահմանագոտու՝ մեր տարածքում գտնվող հատվածներում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ։
Եվ ոչ մի այլ երկրի զինական ուժ՝ ո՛չ ռուսական ռազմաբազան (եթե այդ պահին այն դեռևս մնացած լինի), ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու։ Լավագույն դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Օմեգան դուռ կշրխկացնի, այդքանը։
Հա՞շտ ենք այս սցենարի հետ։