Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը


«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»

Հարցազրույց

Օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կողմից հնչում են «ահազանգեր» Հայաստանի հարավի ուղղությամբ ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին: Որոշ հայտարարություններ հերքվում են, որոշները՝ ոչ: Մյուս կողմից՝ թշնամին պարբերաբար լուսանկարներ ու քարոզչական նյութեր է տարածում՝ Ալիևը Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն է բարձրացնում, մեկ այլ տեղում Հայաստանի դրոշն ավազի ժամացույց է հիշեցնում, իբր ժամանակը սպառվում է և այլն: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ հնարավոր է, որ սա հոգեբանական ճնշում է:

«Գուցե ճնշում են գործադրում, որ այս խումբը մինչև վերջ ամեն ինչ հանձնի, միջանցքն էլ հանձնի: Բայց կա նաև ռեալ հնարավորություն, որ կարող են ուժով բացել այդ միջանցքը, այդ հնարավորությունը ևս ունեն: Աշխարհի ուշադրությունը հիմա շեղված է դեպի Միջին Արևելք, Հյուսիսային Պաղեստին: Իրանի ուշադրությունը ևս շեղված է, Ռուսաստանն էլ Ուկրաինայում շատ ավելի լուրջ հարցեր է լուծում: Աշխարհը, ինչպես միշտ, մեզ անտեսում է: Եվ Ադրբեջանը նման հնարավորություն կունենա ուժով այս հարցը լուծելու: Ցավոք, ունենք մի կառավարություն, որը հինգ տարի ոչինչ չարեց՝ մեզ խոստանալով խաղաղության դարաշրջան, փոխանակ զբաղվեր մեր բանակով, մեր պաշտպանական զինատեսակներով, դիվանագիտությամբ, արդյունքում եկանք այս տոտալ ձախողմանը»,- ասում է Խաչիկյանը:

Իշխանությունն անընդմեջ խոսում է տարածքային ամբողջականության, անկախության և պետականության պահպանման մասին: Սա ենթադրում է, որ իրական վտանգ կա՞: «Այո, այդպիսի վտանգ կա: Կարող ենք կորցնել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, իսկ Հայաստանի մնացած մասը, եթե մեր բախտը բերի, մտնի այլ պետության, օրինակ՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի կազմի մեջ: Սա ռեալ վտանգ է: Այս խումբն ինչ ասում է, հաջորդ օրը ճիշտ հակառակն է լինում: Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ խոսելիս չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում: Մյուս կողմից՝ զարմանալի չէ, քանի որ որևէ պատրաստություն չունեն: Տարածքային ամբողջականությունն ապահովվում է՝ ունենալով ուժեղ պետություն՝ ուժեղ բանակ, տնտեսություն, տեխնոլոգիաներ, իհարկե, դաշնակիցներ: Այդ բոլոր ոլորտներում նրանք ամեն ինչ տապալեցին, չկարողացան որևէ բան անել: Անգամ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում են, մեծամասամբ բացատրվում է Ուկրաինայի պատերազմով և Հայաստան ռելոկանտների ժամանելով: Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում: Սա տարօրինակ իրավիճակ է, որևէ ուրիշ երկրում նման բան չէի տեսել, չեմ կարծում, որ կտեսնենք»,-ընդգծում է նա:

Ստացվում է, որ ռազմական հնարավոր ագրեսիայի դեպքում միջազգային հանրությունը միայն զսպվածության ու ռազմական գործողությունները դադարեցնելու կո՞չ կանի: Մեր զրուցակիցն այս համատեքստում առաջարկում է նայել վերջին երեք տարվա փորձը: «2020 թ.-ին պատերազմ էր, ոչինչ չարվեց, միայն հայտարարություններ հնչեցին: Տեսանք անգամ էթնիկ զտում, նման բան չէր եղել մեր պատմության վերջին հարյուր տարվա ընթացքում: 120 հազար մարդ ենթարկվեց էթնիկ զտման, և աշխարհն անգամ պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի դեմ: Դրանից ավելի վառ փաստարկ կամ ապացույց պե՞տք է: Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչոր սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»,-շեշտում է նա:

Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը բոլոր հնարավոր մեղքերում: Մեղադրանքներ են հնչում պայմանագրային պարտավորությունները չկատարելու, ռուսական խաղաղապահ զորախմբի անգործության և այլնի մասով: Ռուսաստանը, նաև քննադատելով հայկական կողմի ինչ-որ քայլեր, տարբեր պաշտոնյաների շուրթերով շարունակում է պնդել, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է: Ի վերջո, սա հայկական կողմի իրական դեմա՞րշն էր ուղղված Ռուսաստանին, թե՞ փոխադարձ մեղադրանքների հիմքում այլ բան է: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորն այս առումով մի քանի վարկած է առաջ քաշում:

«Սա կա՛մ լավ կազմակերպված թատրոն է, որտեղ այս խումբը սպասարկում է Ռուսաստանի շահերը՝ Ռուսաստանի համար ալիբի ստեղծելով, այնպիսի իրադրություն ստեղծելով, որ Ռուսաստանը ոչինչ չանի և արդարանա, այսինքն՝ արդարացում ենք ստեղծում նրանց համար, որ ոչինչ չանեն, կա՛մ սա ծայրահեղ անմեղսունակ և հոգեբանական լուրջ խնդիրներ, ինչ-որ բիպոլ յար շեղումներ ունեցող խումբ է, որը մի օր հայհոյում է Ռուսաստանին, ամեն ինչ անում, որ փլուզվեն մեր հարաբերությունները նրա հետ, մյուս օրն ասում, որ իրար հետ որևէ խնդիր չունեն: Իսկ Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունների հիմքում կարող է լինել հետևյալը՝ «միևնույնն է, Հայաստանը գնալու որևէ տեղ չունի, մենք ենք որոշելու, թե Հայաստանն ինչ է անելու, մենք տարածաշրջանից դուրս չենք գալու, Հայաստանից էլ դուրս չենք գալու»:

Այս երեքն էլ շատ վատ սցենարներ են, ևս մեկ ողբերգություն է, որը կատարվում է մեր շուրջը: Այս խումբն անպատրաստ է, անկիրթ, փորձ չունի, զբաղված է քաղաքացիների վրա թքելով և հղի կանանց սպանելով, ասելով, որ ժողովուրդը պետք է ասֆալտ ուտի և բորդյուրներ լիզի, և դա՝ այն բանից հետո, երբ իրենց հռչակել էին թավշյա կառավարություն և ժողովրդին սուտ խոստումներ տալով եկան իշխանության: Սա ամենօրյա ողբերգություն է, մարդկանց մեծ մասը այլևս որևէ հույս չունի, և շատերը մտածում են Հայաստանից արտագաղթելու մասին»,-նշում է նա:

Բրյուսելում ԵՄ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հնարավոր հանդիպման մասին է խոսում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Մեր զրուցակիցը շեշտում է՝ ամոթալի է, որ մինչև հիմա եվրոբյուրոկրատները չեն ընդունում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չեն կիրառում, բոլոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանին: «Եվս մեկ անգամ տեսնում ենք իրենց երեսպաշտ, կրկնակի ստանդարտների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը: Նրանք աշխատում էին այս ղեկավարության հետ, որ Արցախը հանձնվի և բնակչությունը տեղահանվի: Սա նրանց պլանն է, իհարկե, Միշելը պետք է գոհ լինի, որ այս աղանդին հաջողվեց մեր ժողովրդին համոզել, որ պետք է հանձնել մեր հայրենիքի և մեր ժողովրդի մի մասը:

Սա իրենց գիծն է, նրանք տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանում մեզ համոզելու համար, որ հարցն այսպես պետք է լուծվի: Հաջորդ քայլով գուցե համոզեն, որ ինչ-որ միջանցք տրամադրվի Թուրքիային, դրանից հետո Ադրբեջանը և Թուրքիան իրենց բնակչությանը կբերեն Զանգեզուր, դրանից հետո այնտեղ կմտնի թուրք-ադրբեջանական բանակը: Եվրոբյուրոկրատները մեկ անգամ ևս ինչ-որ հայտարարություններ կանեն, կդատապարտեն, բայց ոչինչ չեն անի, պատժամիջոցներ չեն կիրառի, մեզ ռեալ օգնություն ցույց չեն տա, ինչպես միշտ»,- եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»