Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին


«Ոչնչով չեմ մխիթարվում, շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է». փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է Ջրականում

Հարցազրույց

Սամվելը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թ.-ին 15-ամյա Սամվելն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 2003 թ.-ին վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, չորս տարի անց, ավարտելով ուսումը, վիճակահանությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում: 2009 թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա ծառայությունն առաջնագծում՝ Քարվաճառի զորամասում շարունակելու համար: 2016 թ.-ին կրկին վերադարձել է Կապանի զորամաս՝ որպես գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում:

«Սամվելը ծառայել է ամենածանր զորամասերում: Մերժում էր, ասենք, Երևանում նախարարությունում ծառայելու հնարավոր տարբերակները, ասում՝ պա՛պ, չեմ ուզում զինվորներից կտրվել: Շաբաթներով զորքի միջից տուն չէր գնում: Անգամ զինվորներն էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ իրենց հրամանատարը տուն չի գնում, գուցե ընտանիքն իրենից հեռու է: Բացասական պատասխան էին ստացել, Սամվելն արձագանքել էր՝ մինչև դուք բանակի շնչով չշնչեք, կարգապահ չդառնաք, ձեր միջից դուրս չեմ գալու»,- ասում է Սամվելի հայրիկը՝ Սուրենը:

Վերհիշելով որդու մանկությունը՝ նշում է. «Ճարպիկ տղա էր Սամվելս, մեծ եղբորը թիկունք էր կանգնում: Ֆիզիկապես ձիգ էր, փոքր տարիքից սպորտով էր զբաղվում: Դպրոցի լավ սովորողներից մեկն էր: Աշխույժ էր, բայց ներքուստ պահպանում էր բոլոր սահմանները, երբեք թույլ չի տվել իրեն մի բան անել, ինչը կլինի օրենքի և բարոյականության սահմաններից դուրս: Պարկեշտ էր իր տեսակով: Մի օր տուն էր եկել գիշերով, դուռը կամաց ծեծել, ես ու մայրը քնած էինք եղել, չէինք լսել, մեքենայի մեջ էր քնել: Առավոտյան նոր եկավ, դուռը թակեց ու ծիծաղելով ասաց՝ ձեր տղեն Ջաբրայիլից եկել է տուն, չե՞ք ընդունում: Չէր ցանկացել մեզ անհանգստացնել»: Հայրիկի խոսքով, որդին նժդեհապաշտ էր, հաճախ էր Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» միտքը շրջանառում: «Սամվելը 21-22 տարեկանում Քարվաճառից հասել է Կապան քաղաք, բարձրացել Խուստուփ լեռան գագաթը, գտել Նժդեհի գերեզմանը, մի քանի օր այն մաքրել, կարգի բերել»:

Սամվելը զինվորական գործն ընտրել է հայրիկի հորդորով: «Ես եմ իրեն համոզել զինվորական դառնալ: Ինքս փոխգնդապետ եմ, Սամվելն էլ էր փոխգնդապետ, քիչ է լինում, որ հայր ու որդի զինվորական լինեն և զինվորական նույն կոչումն ունենան: Սամվելին ինձ հետ տանում էի զորամասեր, բարձրացնում տանկերի վրա, թնդանոթների մոտ կանգնեցնում: Նա խիստ հարգանք ուներ իմ կարծիքի հանդեպ: 15 տարեկանից սկսել է իր ծառայությունը, իմ խոսքը միշտ սրբորեն կատարել է, այդ թվում՝ մասնագիտության ընտրության հարցում: Դրա համար այսօր ինձ մի քիչ մեղադրում եմ»: Սամվել Սահակյանը զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին՝ առաջնագծային զորամասերում՝ հակառակորդից 300-500 մետր հեռավորության վրա: Նա Քարվաճառում էր ծառայում, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, իսկ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գումարտակի հրամանատարը արձակուրդում էր:

«Զանգեց, ասաց՝ պա՛պ, պատերազմ է սկսվել, պետք է զինվորներիս հասնեմ: Իր զորքը չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, հիմնականում նորակոչիկներ էին: Առանց զորամասից հետկանչման հրամանի, հարազատներից որևէ մեկին հրաժեշտ տալու՝ պատերազմի սկզբից ընդամենը մեկ ժամ անց հասավ իր գումարտակին և ստանձնեց հրամանատարությունը: Պատերազմի ամենածանր երկու օրերին Սամվելի գումարտակի զինվորների շրջանում զոհեր չեն եղել, և՛ իր զինվորներին է պաշտպանել, և՛ հայրենիքից մեկ միլիմետր հող չի զիջել: 5-րդ գումարտակի առաջին զոհը եղել է Սամվելը»: Փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Ջրականում: Ջրականի հինգերորդ գումարտակի դատական գործն այս օրերին էլ շարունակվում է: Քրեական գործ է հարուցված նաև փոխգնդապետ Սամվել Սահակյանի զոհվելու փաստի առթիվ, այս գործով քննությունը ևս դեռ շարունակվում է:

Սամվելի հայրիկը նամակներ է ուղղել տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներին, ունի բազմաթիվ անպատասխան հարցեր: Սամվելը որդի և դուստր ունի: Որդին պապիկի անունն է կրում՝ Սուրեն, իսկ դուստրը Վիկտորյան է, պապիկն ասում է՝ թագուհու անուն է: «Ես ու իմ տղան հոգեբանական կապ ենք ունեցել իրար հետ: Ես ու Սամվելը տարբեր մարմիններում, բայց նույն հոգով ենք ապրել: Իմ ու Սամվելի տարբերությունը ռիսկի մեջ է, անսահման ռիսկով էր իմ Սամվելը: Իմ ցավը տիեզերական եմ համարում, ոչ մի վայրկյան չեմ մոռանում դրա մասին: Բանակում ամենախիստ հրամանատարներից մեկն է եղել: Ընկերներն ասում են, որ Սամվելն իրենց համար էտալոն է եղել: Ես չեմ ասում, նրանք են ասում, որ Սամվել Սահակյանը բանակի համար մի ամբողջ գաղափարախոսություն է, Սամվելն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հրամանատար սպան:

Պատերազմի ժամանակ տեսել էր, որ զինվորներից մեկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի է, հանել էր իր զրահաբաճկոնն ու սաղավարտը, սեփական մարմինն անպաշտպան թողնելով՝ տվել զինվորին և ուղարկել խրամատ՝ զինվո՛ր, հրամայում եմ չզոհվել, զինվորն էլ արձագանքել էր՝ լսում եմ, պարո՛ն փոխգնդապետ: Տղաներից յուրաքանչյուրը անուրանալի դեր է ունեցել այս պատերազմում: Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ Անպարտների զորամաս, տղաներից ամեն մեկն իր դիրքում կռվել է, զոհվել, կռվել են՝ մտածելով, որ հաղթելու են, ու հաղթել են, իրենք չեն տեսել նոյեմբերի 9-ի խայտառակությունը: Իմ կինը մխիթարվում է իր թոռնիկներով, նրանց հետ շփվելով: Բայց ես ոչ մեկով ու ոչնչով չեմ մխիթարվում: Ես Սամվելին չեմ կորցրել: Նրա՝ ինձանից հեռանալու փաստն ընդունում եմ, բայց ուղղակի իմաստով չեմ համարում, որ իրեն կորցրել եմ:

Դասավանդելով, աշակերտներիս հետ խոսելով ռազմահայրենասիրության թեմայով ու բանակի մասին՝ խոսում եմ Սամվելի մասին, Սամվելի օրինակից լավ օրինակ լինել չի կարող: Ես շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է: Ինձ համար չկա այլևս ծննդյան տարեդարձ, ես իմ հարազատներին արգելել եմ շնորհավորել իմ տարեդարձը, ինձ կարող է շնորհավորել միայն փոխգնդապետ Սամվել Սահակյանը, այդ մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչպես է նա ինձ շնորհավորում, դա էլ միայն ես ու Սամվելս գիտենք: Սամվելին ողջ եմ պահում, դրանով եմ մխիթարվում: Սամվելն ապրում է այնքան ժամանակ, որքան իրեն հիշում ենք»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Սամվել Սահակյանը ծառայության 13 տարվա ընթացքում արժանացել է մեկ տասնյակ շքանշանների և մեդալների, պետական և գերատեսչական 30ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների: Հետմահու պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂ «Մարտական խաչ» շքանշաններով: Փոխգնդապետի անունով լսարան է անվանակոչվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան