Ալեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է
Society![Ալեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է](/timthumb.php?src=disc/28-11-23/2a6b493035bd15049dff2728865f114b.jpg&w=780)
«Թիմ Տելեկոմ Արմենիայի» համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, «ԱՏՁՄ» նախագահ, Intent.ai ընկերության հիմնադիր նախագահ, Ալեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է: «Գիտական համակարգը՝ արպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկման բանախոսներից:
2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին։
Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :