Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր


Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախն ավելի շուտ է հռչակել իր անկախությունը ԽՍՀՄ-ից, քան Ադրբեջանը։ Եվ, ըստ էության, մոտ երեք տասնամյակ շարունակ Արցախին հաջողվել է պահպանել իր պետականությունը, որը մինչև Երկրորդ ացախյան պատերազմը ժամանակի ընթացքում ավելի էր ամրապնդվում։ Ավելին, մինչ Ադրբեջանում իրենց երկրի անկախացումից ի վեր բռնապետական համակարգն էր արմատավորվել, Արցախում գործում էր ժողովրդավական համակարգը՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։ Ինչ վերաբերում է բուն Արցախյան հիմնախնդրին, ապա տարիներ շարունակ բանակցություններն ընթանում էին հատուկ միջազգային ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հովանու ներքո։

Եվ համանախագահների միջնորդությամբ ձևավորվել էին Արցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք վերաբերում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, ժողովուրդների ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ էության, այս սկզբունքները կարող էին ենթադրել նաև Արցախի անկախ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս։ Դրա համար էլ Բաքուն միշտ ձգտել է Արցախյան հիմնախնդիրը տեղափոխել այլ հարթակներ, օրինակ՝ ՄԱԿ, որտեղ հուսով էր միջազգայնորեն որևէ ադրբեջանամետ լուծում ամրագրել։ Միաժամանակ Ադրբեջանը ձգտել է Թուրքիային դարձնել միջնորդ, սակայն այդպես էլ չի հաջողվել։

Իսկ միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ընդունում էր Արցախի կարգավիճակի որոշման թեմայի կարևորությունը։ Հայաստանի համար միշտ սկզբունքային է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումը՝ իջեցնելով Արցախի հետ կապված հայկական կողմի բանակցային «նշաձողը», ավելի ստույգ՝ վերացնելով այն։ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Այդպիսով միջազգային օրակարգից դուրս եկան Արցախի կարգավիճակի և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

Բայց դրանից հետո էլ Փաշինյանն արդեն ընդգծում էր, որ հայկական կողմը դնում է արցախցիների անվտանգության ու իրավունքների հարցը։ Ու միջազգային հանրությանը մնում էր միայն արձանագրել այս իրողությունը։ Սակայն ժամանակի ընթացքում արցախահայության անվտանգության և իրավունքների հարցն էլ դուրս եկավ օրակարգից, քանի որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական ագրեսիային հետևեց արցախահայության բռնագաղթը, իսկ Հայաստանն այդպես էլ չմիջամտեց։ Ու հիմա արցախահայության անվտանգության ու իրավունքների հարցը փոխարինվել է նրանց վերադարձի հարցով, այն էլ՝ Փաշինյանն արցախցիների վերադարձը դեռևս իրատեսական չի համարում։ Ըստ նրա, եթե վերադարձն իրատեսական լիներ, ապա հայերն Արցախից ընդհանրապես չէին հեռանա։ Այդպիսով ՀՀ իշխանությունները պայմաններ են ստեղծում նաև արցախցիների վերադարձի հարցից հրաժարվելու համար։

Այսինքն, եթե Հայաստանում Փաշինյանն ու իր թիմակիցները մնացին իշխանության, ապա շատ շուտով արցախցիների վերադարձի հարցն էլ դուրս կգա օրակարգից, կմնա ընդամենը հայկական մշակութային ժառանգության վերացման թեման։ Իսկ որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանն ընդհանրապես կփակի Արցախի թեման։ Չնայած ՀՀ իշխանություններն արդեն իսկ ընդունում են, որ այլևս Արցախյան հիմնահարց չկա իրենց համար։ Փոխարենը օրակարգային են դառնում ադրբեջանցիների վերադարձի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Դրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները ավելի շատ խոսում են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի, անկլավները վերադարձնելու ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, քան Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին։ Այսինքն, Արցախի թեման կամաց-կամաց վերածվում է Հայաստանի շուրջ կոնֆլիկտի։ Ու եթե այս ընթացքը չկասեցվի, ապա արդեն Հայաստանի տարածքում կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել