«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց, սակայն խորհրդի նախատեսված նիստը տեղի չունեցավ, քանի որ խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը չէր եկել: Այդ իսկ պատճառով աշխատակիցները որոշեցին երթով շարժվել դեպի կառավարության շենք»,-ասաց Անուշ Հարությունյանը, հավելելով, որ նրանք գնացել են մեկ անգամ ևս հիշեցնելու, որ աշխատավարձի պարտք կա:
Նշենք, որ ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ գործարանի աշխատակիցները խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին այսօր ժամը 11:00-ին հրավիրել էին «Նաիրիտ» գործարան, որպեսզի զրուցեին նրա հետ, սակայն վերջինս այդպես էլ չի ժամանել գործարան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք նաեւ ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Մյուս տարվա փետրվարի 6-ից գործարանում կաշխատաի միայն 500 աշխատակից, մնացած 1700 աշխատակիցները կազատվեն