Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ» Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ» Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է


ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին. եղել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Հասարակություն

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Առաջին հանդիպումը եղել է Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ:

«Սա մարզային առաջին այցն է, որի ընթացքում նպատակ ունենք վեր հանել առկա օրենսդրական խնդիրները, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու հավելել, որ իր ղեկավարած հանձնաժողովն ամենաքիչ քաղաքականացվածն է. «Հարցերի շրջանակն այնպիսին է, որտեղ քաղաքական տարաձայնություններն ամենացածր մակարդակի վրա են, ուստի ակնկալում ենք կառուցողական քննարկում ունենալ»:

Օրենսդիրի ներկայացուցիչներին ողջույնի խոսքով դիմել է նաեւ Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մարզ այցելելու համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում այնպիսի գործառույթներ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՏԻՄ-երի համար:

«Այս ձեւաչափով հանդիպումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր կողմերին հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, որոնք լուծումներ կարող են ստանալ միայն քննարկումների ու հարցուպատասխանի շնորհիվ»,- կարեւորելով հանդիպումը՝ ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանն էլ ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատգամավորական լծակները բավարարում են բազում խնդիրների լուծում տալու համար, ուստի պետք է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ խորհրդարանականներին ներկայացնել այն խնդիրները, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել օրենսդրական կարգավորումների եղանակով:

Հագեցած օրակարգով հանդիպման առաջին հատվածում քննարկվել են համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետությանը, գումարների գեներացմանը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին եւ երկրի ու մարզի անվտանգությանը վերաբերող որոշ հարցեր:

Համայնքների ղեկավարները խորհրդարանականներին ներկայացրել են նաեւ պետության աջակցությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու սյունեցիների հետաքրքրվածությունն ու խնդրել վերանայել նախագիծը:

Հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից հետաքրքրվել են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության աշխատանքների ընթացքով ու դրանց ավարտի համար նախատեսված ժամկետներով, ֆինանսական համահարթեցման արդյունավետության եւ այլ թեմաներով:

Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդել է Կապանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը: Խորհրդարանականները լսել են վերջիններիս հուզող հարցերը, վստահեցրել, որ դրանք լուծումներ կստանան:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից հետաքրքրվել են ՀՀ կառավարության կողմից իրականցվող աջակցության ծրագրերի արդյունավետությունից ու դրանց ստացման եղանակներից:

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների եւ նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշ հարցեր:

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հետեւել է Կապանի Վաչագան գետի հունի մաքրման ծրագրին: 7 ամիս առաջ մեկնարկած աշխատանքների բնապահպանական սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը, որն ընդգրկում է ԲԿ-ից մինչեւ մարզպետարանի հարակից հատված, ավարտին է մոտենում:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հաջորդ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է եղել: Պատգամավորները նախ ծանոթացել են կոմբինատի վարչական շենքին, դիտել անվտանգության մասին հոլովակը, ծանոթացել արտադրական շղթային ու դրա ծավալներին, ապա տեղափոխվել բաց հանք, դիտակետից հետեւել տեխնիկայի տեղաշարժին, եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, տեղում քննարկել հանքաարդյունաբերական ոլորտի որոշ օրենսդրական հարցեր:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները սկսել են Մեղրի համայնքից:

«Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի օրենսդիրի ներկայացուցիչները հենց տեղում ծանոթանան գործնականում գոյություն ունեցող խնդիրներն ու օրենսդրական մակարդակում փորձեն դրանց լուծումներ տալ: Մեղրիին վերաբերելի Կառավարության սուբվենցիոն ծրագրերը վկայում են, որ համայնքը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է, ինչը մեզ համար գովելի է»,- ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ համայնքապետարանում ընդունելով ԱԺ պատվիրակությանն ու Սյունիքի մարզպետին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ համայնքապետարանի բաժնի պետերն ու ավագանու անդամները, որոնք բարձրաձայնել են մի շարք խնդիրներգ մասնավորապես, նշվել է Մեղրի եւ Ագարակ համայնքներում կառուցվող խմելու ջրի մաքրման կայանի եւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքների դանդաղ ընթացքը, դիահերձարանի եւ սպանդանոցի բացակայությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում է եղել, որտեղ պատգամավորները հանդիպել են սահմանամերձ գյուղի բնակիչներին, վերջիններիս հետ քննարկել անվտանգային եւ սոցիալական մի շարք հարցեր, տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի կողմից օկուպացված տարածքներին:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Գորիսում վերակառուցվում են ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ բակեր: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքը: ԱԺ պատվիրակությունը, Սյունիքի մարզ կատարած երրորդ օրը հետեւել է նաեւ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գորիս համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքներին:

Պատգամավորական խմբի վերջին այցը Սիսիան խոշորացված համայնքում է եղել: Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ավագանու անդամների հետ, լսել վերջիններիս հուզող հարցերը:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն Ազգային ժողովի գործընկերներին ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են խմելու ջրի մատակարարմանը, կոյուղու վիճակին, ճանապարհաշինությանը, բուսաբուծությանը եւ այլ թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու աշխատանքային այս ձեւաչափը:

ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը