Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ» Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ


Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի

Հասարակություն

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն
ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։


Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցող
ձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված
Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։


 Ազնավուրի մշակութային ժառանգությունը աշխարհին նորովի և յուրովի ներկայացնելու միջազգային
նշանակություն ունեցող նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ
ֆինանսավորվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից
ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։


«Հայաստանում մեկնարկել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ
միջոցառումների շարք, և այդ շարքում շատ կարևոր միջոցառում կա։ Այդ միջոցառումը Շառլ Ազնավուրի
ստեղծագործությունների նորովի ներկայացումն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա բանկի Visa Բարերար բոլոր քարտապաններին, ովքեր
անուղղակիորեն մասնակցում են նման նախագծերի ֆինանսավորմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր
գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։


«Ազնավուրը 1992 թվականից մինչև իր մահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս ծրագիրը միայն երաժշտություն չէ, այն հավելյալ արժեք է ստեղծում.
մենք հայտվում ենք երաժշտական բարձր տեղում, և այս ալբոմը բոլոր հնարավոր միջոցներով կտարածվի ամբողջ
աշխարհում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։


«Մեծագույն պատասխանատվություն և պատիվ է «Դոյչե Գրամաֆոնում» ներկայացնել հայ
կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։ Սա մեծ ձեռքբերում է մեր արվեստի ու Ազնավուրի ժառանգության համար,
որովհետև ներկայացնում ենք արտիստ, որով հպարտ ենք։ Շառլ Ազնավուրը հայ է, կոմպոզիտոր-հեղինակ, որը
մոտիվացրել է սերունդներ։ Այս նախագիծը միավորեց մարդկանց, որոնք գաղափարակից էին։ Շնորհակալ եմ
«Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Ակբա բանկին, որոնք շատ սեղմ ժամկետներում կանգնեցին
նախաձեռնության կողքին, մենք դրա կարիքը շատ ունեինք և այս նախագծով կունենանք միջազգային որակի
պրոդուկտ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ալբոմը հասանելի կդառնա երաժշտական բոլոր
հարթակներում՝ դառնալով յուրահատուկ նվեր աշխարհի համար։


Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի
մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով
սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը