Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը պարտավորություն է սերունդների առջև. Գարեգին Երկրորդ

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մայիսի 7-ի երեկոյան մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը: Էկումենիկ աղոթքին մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ԱՄՆ եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ԱՄՆ հայ համայնքի անդամներ:

Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, էկումենիկ արարողությունը եզրափակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամով: Կաթողիկոսն իր ելույթում նշել է.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Փոխնախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ի Քրիստոս հոգևոր եղբայրներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս և Պատրիարք Ասորի Ուղղափառ Եկեղեցու, շնորհազարդ եղբայրներ, բարձրապատիվ այրեր, սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ եկեղեցու:

Քրիստոսավանդ սիրով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» մշտանորոգ և կենարար ավետիսով, որ մեր շուրթերին է Հինանց այս օրերին, ողջունում ենք ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողությանը Վաշինգտոնի Ազգային նվիրական այս տաճարում:

Փրկչի հարության իսկության հանդեպ անսասան մեր հավատքը հաստատուն է պահում մեր հույսը, որ Տիրոջ խոսքի համաձայն հագենալու են բոլոր նրանք, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն:

Քրիստոսի հարության և ավանդած այս խոսքերի հավատով մեր ժողովրդի զավակները նույն երկրում ապրող այլազգի իրենց եղբայրների ու քույրերի հետ այս օրերին աշխարհի բոլոր ծագերում ի մի եկան՝ մեկ անգամ ևս հիշելու Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներին, բայց նաև՝ քաջալերվելու և ցնծալու ազգն ու հավատքը չուրանալու, Քրիստոսի համար նահատակվելու նրանց հոգևոր սխրանքով:

Հայոց ցեղասպանության ոճրի ահռելիության և ահավորության հանդիման նսեմացան պատմության ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած տառապանքի ու կորուստների մյուս դրվագները: Եղեռնի տարողության և աշխարհի անտարբերության անհամատեղելի իրողության առջև մեր ժողովուրդն անցնող 100 տարիների ընթացքում ամենից առավել քաղցն ու ծարավն ունեցավ արդարության:

Ինչպես առաջին դարերում աշխարհի հզորները մերժեցին ընդունել Հիսուսի հարության ճշմարտությունը, այնպես էլ 100 տարիների ընթացքում եղան Հայոց ցեղասպանության իսկության անժխտելիությունը ժխտողներ, անուրանալիությունը ուրացողներ: Պետությունների մասնավոր շահերի և քաղաքականության զոհասեղանին բազմիս ողջակիզվեց մեր ժողովրդի արդարության պահանջը, իսկ ժխտողականությունն ու անպատժելիությունը խրախույս եղան ցեղասպանության նոր ողբերգությունների: Մեր հոգևոր եղբայր Հռոմի սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ շեշտելով Հայոց ցեղասպանության ճանաչմա ն և դատապարտման կարևորությունը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մեր նահատակների համար մատուցված պատարագի ընթացքին ասաց. «Չարիքը թաքցնելը կամ մերժելը նույնն է, թե թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց վիրակապելու»:

Մեր ժողովուրդը, որ վեր է հառնել Ցեղասպանության գողգոթայից, անդուլ ջանքերով կերտել նոր կյանք, պետականություն՝ իր հայրենիքի փրկված հատվածում և այսօր դիմակայում է շրջափակման և անկայուն խաղաղության դժվարություններին, որ ականատես է նաև շատերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հավատում է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության վերքը պիտի վիրակապվի արդարության վիրակապով: Այդ վերքը միայն հայ ժողովրդինը չէ, դա համայն մարդկության վերքն է: Այս առումով Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը հրամայական է և պարտավորություն սերունդների առջև, որպեսզի նրանց փոխանցենք առավել բարվոք աշխարհ, և նոր ցեղասպանություններ չմթագնեն մարդկության կյանքը:

Այսօր հիշելով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին՝ մենք հիշում ենք նաև նույն ոճրագործի կողմից մահվան ենթարկված հարյուր հազարավոր ասորի և հույն քրիստոնյաներին: Հիշում ենք 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված մյուս ոճրագործությունները՝ հրեական Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և մյուս ցեղասպանությունները:

Աշխարհի տարբեր ծագերում շարունակում ենք ականատես լինել բռնության, մարդու իրավունքների ոտնահարման, զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Մարդիկ շարունակում են տառապել քաղաքական, տնտեսական, ազգամիջյան և կրոնական հակամարտություններից: Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի են ունենում անասելի ողբերգություններ: Իրենց հավատքի համար նահատակվում են նաև քրիստոնյաներ, ավերվում են սրբություններ: Այդ ավերներին օրեր առաջ հավելվեց նաև դիտավորությամբ կործանված Հալեպի Սրբոց Քառասուն մանկանց 15-րդ դարի հայկական եկեղեցին:

Չդադարող և տագնապահարույց այս ցավալի իրավիճակները, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների և մյուս ցեղասպանությունների ու ոճիրների զոհերի հիշատակը պարտավորեցնում է մեզ միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորություններով, այլև միջկրոնական ու միջեկեղեցական համագործակցությամբ քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար մարդկության և մարդկային կյանքի ու արժանապատվության դեմ գործվող չարիքներն ու եղեռնագործությունները: Ընդհանուր այս մտահոգության առջև ամենքս՝ պետություն, եկեղեցի, հասարակություն, պետք է հոգանք, որ 21-րդ դարի գիտատեխն իկական առաջընթացին ներդաշնակ՝ բարձրության վրա պահպանվի հոգևոր-բարոյական արժեհամակարգը: Քանզի այս ընթացքները մեծ չափով հետևանք են հասարակական ներկայիս կյանքում բարոյական արժեքների նահանջի:

Սիրելի եղբայրներ և քույրեր,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նշանակալի այս տարում մենք գալիս ենք մեր ժողովրդի անունից երախտագետ սրտով մեր խոնարհումը բերելու բոլոր պետություններին, աշխարհիկ և կրոնական կազմակերպություններին ու կառույցներին, անհատներին՝ քրիստոնյա կամ այլակրոն, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, մեր ժողովրդի արդարության պահանջին աջակցելու համար: Մեր խոնարհումը բոլոր- բոլորին՝ Ցեղասպանության աղետալի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու, ապաստան տալու և զորակից լինելու համար, որոնց մեջ առանձնակի է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անմոռանալի երախտիքը՝ Նախագահ Վիլսոնից, մինչև դեսպան Մորգենթաու, նպաստամատույց կառույցներ և պարզ աշխատավոր:

Մենք մեծ գնահատանքով ենք անդրադառնում նաև Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի ու քույր Եկեղեցիների աջակցությանը, որոնք ոչ միայն մեր ժողովրդի կողքին էին ցեղասպանության տարիներին, այլև նպաստեցին ԱՄՆ-ում Հայկական հարցի բարձրաձայնմանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս առիթով, մեր սուրբ նահատակների և զոհերի հիշատակի առջև Մեր հորդորն ու կոչն է, որ պետությունները և պետությանց ղեկավարները չհապաղեն իրերն անվանել իրենց անունով և ճանաչեն ու դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:

Աղոթում ենք, որ աշխարհում վերջ գտնեն մարդկության դեմ իրագործվող հանցագործությունները, ցավն ու տառապանքը, ժողովուրդների ու պետությունների կյանքում հաստատվի ճշմարտապես եղբայրություն, և խաղաղության ու համերաշխության մեջ հագենան արդարության քաղցն ու ծարավն ունեցող բոլոր հոգիները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս արարողության առիթով Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բոլոր անհատներին, հաստատություններին ու կառույցներին, ովքեր կազմակերպել և հովանավորել են հոգեպարար այս միջոցառումը:

Թող երկնավոր մեր Տիրոջ շնորհը, սերը և խաղաղաղությունը լինի մեզ հետ և ամենքի այժմ և հավիտյանս. Ամեն»:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»