Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը պարտավորություն է սերունդների առջև. Գարեգին Երկրորդ

Общество

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մայիսի 7-ի երեկոյան մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը: Էկումենիկ աղոթքին մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ԱՄՆ եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ԱՄՆ հայ համայնքի անդամներ:

Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, էկումենիկ արարողությունը եզրափակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամով: Կաթողիկոսն իր ելույթում նշել է.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Փոխնախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ի Քրիստոս հոգևոր եղբայրներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս և Պատրիարք Ասորի Ուղղափառ Եկեղեցու, շնորհազարդ եղբայրներ, բարձրապատիվ այրեր, սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ եկեղեցու:

Քրիստոսավանդ սիրով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» մշտանորոգ և կենարար ավետիսով, որ մեր շուրթերին է Հինանց այս օրերին, ողջունում ենք ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողությանը Վաշինգտոնի Ազգային նվիրական այս տաճարում:

Փրկչի հարության իսկության հանդեպ անսասան մեր հավատքը հաստատուն է պահում մեր հույսը, որ Տիրոջ խոսքի համաձայն հագենալու են բոլոր նրանք, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն:

Քրիստոսի հարության և ավանդած այս խոսքերի հավատով մեր ժողովրդի զավակները նույն երկրում ապրող այլազգի իրենց եղբայրների ու քույրերի հետ այս օրերին աշխարհի բոլոր ծագերում ի մի եկան՝ մեկ անգամ ևս հիշելու Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներին, բայց նաև՝ քաջալերվելու և ցնծալու ազգն ու հավատքը չուրանալու, Քրիստոսի համար նահատակվելու նրանց հոգևոր սխրանքով:

Հայոց ցեղասպանության ոճրի ահռելիության և ահավորության հանդիման նսեմացան պատմության ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած տառապանքի ու կորուստների մյուս դրվագները: Եղեռնի տարողության և աշխարհի անտարբերության անհամատեղելի իրողության առջև մեր ժողովուրդն անցնող 100 տարիների ընթացքում ամենից առավել քաղցն ու ծարավն ունեցավ արդարության:

Ինչպես առաջին դարերում աշխարհի հզորները մերժեցին ընդունել Հիսուսի հարության ճշմարտությունը, այնպես էլ 100 տարիների ընթացքում եղան Հայոց ցեղասպանության իսկության անժխտելիությունը ժխտողներ, անուրանալիությունը ուրացողներ: Պետությունների մասնավոր շահերի և քաղաքականության զոհասեղանին բազմիս ողջակիզվեց մեր ժողովրդի արդարության պահանջը, իսկ ժխտողականությունն ու անպատժելիությունը խրախույս եղան ցեղասպանության նոր ողբերգությունների: Մեր հոգևոր եղբայր Հռոմի սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ շեշտելով Հայոց ցեղասպանության ճանաչմա ն և դատապարտման կարևորությունը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մեր նահատակների համար մատուցված պատարագի ընթացքին ասաց. «Չարիքը թաքցնելը կամ մերժելը նույնն է, թե թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց վիրակապելու»:

Մեր ժողովուրդը, որ վեր է հառնել Ցեղասպանության գողգոթայից, անդուլ ջանքերով կերտել նոր կյանք, պետականություն՝ իր հայրենիքի փրկված հատվածում և այսօր դիմակայում է շրջափակման և անկայուն խաղաղության դժվարություններին, որ ականատես է նաև շատերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հավատում է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության վերքը պիտի վիրակապվի արդարության վիրակապով: Այդ վերքը միայն հայ ժողովրդինը չէ, դա համայն մարդկության վերքն է: Այս առումով Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը հրամայական է և պարտավորություն սերունդների առջև, որպեսզի նրանց փոխանցենք առավել բարվոք աշխարհ, և նոր ցեղասպանություններ չմթագնեն մարդկության կյանքը:

Այսօր հիշելով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին՝ մենք հիշում ենք նաև նույն ոճրագործի կողմից մահվան ենթարկված հարյուր հազարավոր ասորի և հույն քրիստոնյաներին: Հիշում ենք 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված մյուս ոճրագործությունները՝ հրեական Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և մյուս ցեղասպանությունները:

Աշխարհի տարբեր ծագերում շարունակում ենք ականատես լինել բռնության, մարդու իրավունքների ոտնահարման, զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Մարդիկ շարունակում են տառապել քաղաքական, տնտեսական, ազգամիջյան և կրոնական հակամարտություններից: Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի են ունենում անասելի ողբերգություններ: Իրենց հավատքի համար նահատակվում են նաև քրիստոնյաներ, ավերվում են սրբություններ: Այդ ավերներին օրեր առաջ հավելվեց նաև դիտավորությամբ կործանված Հալեպի Սրբոց Քառասուն մանկանց 15-րդ դարի հայկական եկեղեցին:

Չդադարող և տագնապահարույց այս ցավալի իրավիճակները, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների և մյուս ցեղասպանությունների ու ոճիրների զոհերի հիշատակը պարտավորեցնում է մեզ միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորություններով, այլև միջկրոնական ու միջեկեղեցական համագործակցությամբ քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար մարդկության և մարդկային կյանքի ու արժանապատվության դեմ գործվող չարիքներն ու եղեռնագործությունները: Ընդհանուր այս մտահոգության առջև ամենքս՝ պետություն, եկեղեցի, հասարակություն, պետք է հոգանք, որ 21-րդ դարի գիտատեխն իկական առաջընթացին ներդաշնակ՝ բարձրության վրա պահպանվի հոգևոր-բարոյական արժեհամակարգը: Քանզի այս ընթացքները մեծ չափով հետևանք են հասարակական ներկայիս կյանքում բարոյական արժեքների նահանջի:

Սիրելի եղբայրներ և քույրեր,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նշանակալի այս տարում մենք գալիս ենք մեր ժողովրդի անունից երախտագետ սրտով մեր խոնարհումը բերելու բոլոր պետություններին, աշխարհիկ և կրոնական կազմակերպություններին ու կառույցներին, անհատներին՝ քրիստոնյա կամ այլակրոն, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, մեր ժողովրդի արդարության պահանջին աջակցելու համար: Մեր խոնարհումը բոլոր- բոլորին՝ Ցեղասպանության աղետալի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու, ապաստան տալու և զորակից լինելու համար, որոնց մեջ առանձնակի է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անմոռանալի երախտիքը՝ Նախագահ Վիլսոնից, մինչև դեսպան Մորգենթաու, նպաստամատույց կառույցներ և պարզ աշխատավոր:

Մենք մեծ գնահատանքով ենք անդրադառնում նաև Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի ու քույր Եկեղեցիների աջակցությանը, որոնք ոչ միայն մեր ժողովրդի կողքին էին ցեղասպանության տարիներին, այլև նպաստեցին ԱՄՆ-ում Հայկական հարցի բարձրաձայնմանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս առիթով, մեր սուրբ նահատակների և զոհերի հիշատակի առջև Մեր հորդորն ու կոչն է, որ պետությունները և պետությանց ղեկավարները չհապաղեն իրերն անվանել իրենց անունով և ճանաչեն ու դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:

Աղոթում ենք, որ աշխարհում վերջ գտնեն մարդկության դեմ իրագործվող հանցագործությունները, ցավն ու տառապանքը, ժողովուրդների ու պետությունների կյանքում հաստատվի ճշմարտապես եղբայրություն, և խաղաղության ու համերաշխության մեջ հագենան արդարության քաղցն ու ծարավն ունեցող բոլոր հոգիները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս արարողության առիթով Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բոլոր անհատներին, հաստատություններին ու կառույցներին, ովքեր կազմակերպել և հովանավորել են հոգեպարար այս միջոցառումը:

Թող երկնավոր մեր Տիրոջ շնորհը, սերը և խաղաղաղությունը լինի մեզ հետ և ամենքի այժմ և հավիտյանս. Ամեն»:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме