ԱՀԿ-ն ակնկալում Է, որ Սիեռա Լեոնեում Էբոլայի համաճարակը կհաղթահարվի օգոստոսին
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ օգոստոսի սկզբին կկարողանա հայտարարել Սիեռա Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի հաղթահարման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ արտակարգ իրավիճակներում հումանիտար միջոցառումների գծով օգնական Բրյուս Էլյվարդը:
«Երեք ամսից»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՀԿ-ն երբ Է սպասում Սիեռա Լեոնեում Էբոլայի բռնկման ավարտը:
Էյլվարդի խոսքով՝ այդ երկրում վարակվածների թվաքանակն այսօրվա դրությամբ շատ ցածր Է, եւ ԱՀԿ-ն ակնկալում Է, որ այդ տվյալներն առաջիկայում Էապես չեն փոխվի:
Անցած շաբաթ ԱՀԿ-ն հայտարարել Է Լիբերիայում Էբոլայի համաճարակի ավարտման մասին: Ըստ վերջին տվյալների՝ մահացու հիվանդությունից Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել Է 11 հազար 64 մարդ, այդ երեք երկրներում վարակված Է մնում 26 հազար 722 բնակիչ: