ԱՀԿ-ն ակնկալում Է, որ Սիեռա Լեոնեում Էբոլայի համաճարակը կհաղթահարվի օգոստոսին
Международные новостиԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ օգոստոսի սկզբին կկարողանա հայտարարել Սիեռա Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի հաղթահարման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ արտակարգ իրավիճակներում հումանիտար միջոցառումների գծով օգնական Բրյուս Էլյվարդը:
«Երեք ամսից»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՀԿ-ն երբ Է սպասում Սիեռա Լեոնեում Էբոլայի բռնկման ավարտը:
Էյլվարդի խոսքով՝ այդ երկրում վարակվածների թվաքանակն այսօրվա դրությամբ շատ ցածր Է, եւ ԱՀԿ-ն ակնկալում Է, որ այդ տվյալներն առաջիկայում Էապես չեն փոխվի:
Անցած շաբաթ ԱՀԿ-ն հայտարարել Է Լիբերիայում Էբոլայի համաճարակի ավարտման մասին: Ըստ վերջին տվյալների՝ մահացու հիվանդությունից Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել Է 11 հազար 64 մարդ, այդ երեք երկրներում վարակված Է մնում 26 հազար 722 բնակիչ: