Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի տարածքում խաղաղապահների տեղաբաշխմանը
ՄիջազգայինՈՒկրաինացի պատգամավորները պաշտպանել են «Ուկրաինայի տարածք այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի թույլտվության եւ դրանց կեցության պայմանների կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ինչպես հաղորդվում Է Գերագույն ռադայի կայքում, համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 240 խորհրդարանական՝ նվազագույն անհրաժեշտ 226-ի դեպքում:
Ընդունված ուղղումներն ընդլայնում են Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումների գտնվելու հիմքերի ցանկը: Մասնավորապես, հանրապետությունում օտարերկրյա զորակազմի գտնվելու նպատակ կարող Է ծառայել «ՈՒկրաինայի խնդրանքով նրան օգնություն տրամադրելը երկրի տարածքում խաղաղության եւ անվտանգության պահպանության միջազգային գործողություն անցկացնելու տեսքով՝ ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի որոշումների հիման վրա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Միաժամանակ օրենքն արգելում Է հանրապետության տարածքում այն պետությունների զինծառայողների գտնվելը, «որոնք ՈՒկրաինայի դեմ զինված ագրեսիա են ծավալում»:
Փաստաթղթին կից բացատրագրում նշվում Է, որ խաղաղապահ զորակազմ մտցնելը «պետք Է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակավայրերում ապահովի իրադրության արագ նորմալացումը, իրավակարգի եւ կենսագործունեության, քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների վերականգնումը»: