Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի տարածքում խաղաղապահների տեղաբաշխմանը
Международные новостиՈՒկրաինացի պատգամավորները պաշտպանել են «Ուկրաինայի տարածք այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի թույլտվության եւ դրանց կեցության պայմանների կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ինչպես հաղորդվում Է Գերագույն ռադայի կայքում, համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 240 խորհրդարանական՝ նվազագույն անհրաժեշտ 226-ի դեպքում:
Ընդունված ուղղումներն ընդլայնում են Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումների գտնվելու հիմքերի ցանկը: Մասնավորապես, հանրապետությունում օտարերկրյա զորակազմի գտնվելու նպատակ կարող Է ծառայել «ՈՒկրաինայի խնդրանքով նրան օգնություն տրամադրելը երկրի տարածքում խաղաղության եւ անվտանգության պահպանության միջազգային գործողություն անցկացնելու տեսքով՝ ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի որոշումների հիման վրա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Միաժամանակ օրենքն արգելում Է հանրապետության տարածքում այն պետությունների զինծառայողների գտնվելը, «որոնք ՈՒկրաինայի դեմ զինված ագրեսիա են ծավալում»:
Փաստաթղթին կից բացատրագրում նշվում Է, որ խաղաղապահ զորակազմ մտցնելը «պետք Է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակավայրերում ապահովի իրադրության արագ նորմալացումը, իրավակարգի եւ կենսագործունեության, քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների վերականգնումը»: