Հունաստանը կլքի եվրոգոտին, եթե մերժի վարկատուների պայմանները. Քեմերոն
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ Հունաստանն ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց, եթե նրա ժողովուրդը հանրաքվեում մերժի միջազգային վարկատուների առաջարկությունները: Այդ մասիննա հայտարարել Է՝ հանդես գալով BBC ռադիոյով:
«Եթե հույները դեմ քվեարկեն, ապա ես չեմ պատկերացնում, որ դա համատեղելի կլինի եվրոգոտում նրանց հետագա գտնվելու հետ, որովհետեւ, ինչպես ես եմ կարծում, լուրջ խնդիր կառաջանա,-ասել Է բրիտանական կառավարության ղեկավարը:-Սակայն հույն ժողովուրդն Է որոշում ընդունողը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը, երկիր, որը եվրոգոտու մեջ չի մտնում, բայց նրա հետ սերտորեն կապված Է տնտեսապես, հայտարարել Է, որ հանուն կայունության անհրաժեշտ Է, որ համաձայնություն հաստատվի Հունաստանի եւ ԵՄ-ի գործընկերների միջեւ:
Քեմերոնը, որը ձգտում Է հասնել Եվրամիության բարեփոխման, նաեւ հավելել Է, որ Հունաստանի շուրջ ստեղծված ճգնաժամը ցույց Է տվել հանրակցությունն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությունը:
Հունաստանում հանրաքվեն, որտեղ ժողովուրդը պետք Է որոշի՝ ընդունել, թե ոչ միջազգային վարկատուների պայմանները, նշանակված Է հուլիսի 5-ին:
Հունական կողմը հունիսի 26-ին հեռացել Է վարկատուների հետ միջազգային օգնության ապասառեցման փոխարեն բյուջետային խնայողության նոր միջոցների շուրջն ընթացող բանակցություններից: Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել Է, որ բանակցությունները դադարեցված են, օգնության ծրագիրը հունիսի 30-ին կավարտվի, եւ Աթենքն արժույթի միջազգային հինմադրամին 1,6 միլիարդ եվրոյի չափով վճարումների հետաձգում չի ստանա, որոնք պետք Է արվեն մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: