Հունաստանը կլքի եվրոգոտին, եթե մերժի վարկատուների պայմանները. Քեմերոն
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ Հունաստանն ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց, եթե նրա ժողովուրդը հանրաքվեում մերժի միջազգային վարկատուների առաջարկությունները: Այդ մասիննա հայտարարել Է՝ հանդես գալով BBC ռադիոյով:
«Եթե հույները դեմ քվեարկեն, ապա ես չեմ պատկերացնում, որ դա համատեղելի կլինի եվրոգոտում նրանց հետագա գտնվելու հետ, որովհետեւ, ինչպես ես եմ կարծում, լուրջ խնդիր կառաջանա,-ասել Է բրիտանական կառավարության ղեկավարը:-Սակայն հույն ժողովուրդն Է որոշում ընդունողը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը, երկիր, որը եվրոգոտու մեջ չի մտնում, բայց նրա հետ սերտորեն կապված Է տնտեսապես, հայտարարել Է, որ հանուն կայունության անհրաժեշտ Է, որ համաձայնություն հաստատվի Հունաստանի եւ ԵՄ-ի գործընկերների միջեւ:
Քեմերոնը, որը ձգտում Է հասնել Եվրամիության բարեփոխման, նաեւ հավելել Է, որ Հունաստանի շուրջ ստեղծված ճգնաժամը ցույց Է տվել հանրակցությունն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությունը:
Հունաստանում հանրաքվեն, որտեղ ժողովուրդը պետք Է որոշի՝ ընդունել, թե ոչ միջազգային վարկատուների պայմանները, նշանակված Է հուլիսի 5-ին:
Հունական կողմը հունիսի 26-ին հեռացել Է վարկատուների հետ միջազգային օգնության ապասառեցման փոխարեն բյուջետային խնայողության նոր միջոցների շուրջն ընթացող բանակցություններից: Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել Է, որ բանակցությունները դադարեցված են, օգնության ծրագիրը հունիսի 30-ին կավարտվի, եւ Աթենքն արժույթի միջազգային հինմադրամին 1,6 միլիարդ եվրոյի չափով վճարումների հետաձգում չի ստանա, որոնք պետք Է արվեն մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: