Հույների 74 տոկոսը ցանկանում Է, որ Հունաստանը պահպանի իր տեղը եվրոգոտում
ՄիջազգայինՀույների 74 տոկոսը ցանկանում Է, որ Աթենքը պահպանի անդամակցությունը Եվրոպական միությանը: Այդ մասին վկայում Է հասարակական կարծիքի համահունական հարցումը, որն անցկացվել Է ALCO սոցիոլոգիական ընկերության կողմից եւ հրապարակվել Է «Էթնոս» թերթում:
Հարցման համաձայն՝ եվրոյի օգտին հանդես Է եկել հարցման մասնակիցների 74 տոկոսը, եւ միայն 15 տոկոսն Է ցանկանում, որ երկիրը վերադառնա դրախմին՝ մինչեւ եվրոպական միասնական արժույթին անցնելը Հունաստանի ազգային դրամական միավորին: Հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեում, որում երկրի քաղաքացիներին առաջարկվել Է իրենց կարծիքը հայտնել միջազգային վարկատուների հետ համաձանագրի վերաբերյալ, պատրաստ Է «այո» ասել հարցվածների մոտավորապես 44,8 տոկոսը, իսկ «ոչ»՝ 43,4 տոկոսը:
Հարցման մասնակիցների շուրջ 11,8 տոկոսը դեռ չի որոշել՝ ինչի օգտին Է քվեարկելու, սակայն հետազոտողները վարկատուների առաջարկություններին դրական պատասխան տալու կողմնակիցների ուժեղացման միտում են նշում: Ընդ որում հարցվածների 61 տոկոսը կարծում Է, որ «ոչ» պատասխանի դեպքում եվրոգոտուց երկրի դուրս գալու վտանգ կա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: