Ներգաղթյալները փորձել են գրոհով վերցնել Լա-Մանշի թունելը
ՄիջազգայինԼա-Մանշի ստորգետնյա նեղուցով տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է այն պատճառով, որ մի քանի տասնյակ անօրինական ներգաղթյալներ Ֆրանսիայի կողմից փորձել են այն գրոհով վերցնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած գիշեր նրանց հաջողվել է ներխուժել ֆրանսիական Կալե դեպարտամենտի կողմից պատնեշների միջով, ինչը հանգեցրել է Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև տրանսպորտային հաղորդակցության դադարի: Այդ մասին հայտնել է «Եվրաթունել» ընկերությունը:
Ընկերությունը կոչ է արել իշխանություններին անհապաղ գործողություններ իրականացնել թունելի պաշտպանության, ինչպես նաև անօրինական ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի լուծման համար:
Երկուշաբթի առավոտյան ուղևորատար գնացքների երթևեկությունը վերականգնվել է, սակայն բեռնատար տրանսպորտը դեռևս աշխատում է ուշացումներով: