Հունաստանում կարող է նոր արժույթ հայտնվել
Միջազգայինtert.am-ը գրում է.
Եթե այսօր կայացած հանրաքվեում հույները որոշեն հրաժարվել միջազգային վարկատուների (ԱՄՀ, ԵԿԲ, Եվրահանձնաժողով) առաջարկած ծրագրից, Աթենքը ստիպված կլինի նոր արժույթ ստեղծել: Корреспондент-ի փոխանցմամբ`նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Կմնա արդյո՞ք Հունաստանը եվրոգոտու կազմում նման հանրաքվեից հետո: Դա, իհարկե, հարց է, բայց եթե նրանք ասեն «ոչ» ստիպված կլինեն հանրաքվեից հետո այլ արժույթ սահմանել, քանի որ եվրոն հասանելի չի լինի որպես վճարային միջոց», - ասել է Շուլցը:
Միևնույն ժամանակ ԵԽ ղեկավարը հույս է հայտնել, որ հույները ամեն դեպքում համաձայնություն կտան վարկատուների առաջարկին: