Եմենում Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններից ավելի քան 40 խաղաղ բնակիչներ են զոհվել
ՄիջազգայինԵմենի տեղեկատվական աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությած արաբական դաշինքի ռմբակոծություններից ավելի քան 40 խաղաղ բնակիչներ են զոհվել Եմենի մայրաքաղաքում և մի քանի նահանգներում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծությունները վերսկսվել են հուլիսի 6-ին, դրանց հետևանքով վնասվել է Եմենի նախկին նախագահ Օմար Մուհամմադ Աբդ Ալլահ Սալեհի նստավայրը:
Իրենք հերթին, շիա ապստամբները` հոուսիները, հայտարարել են, որ 39 հրթռիներ են արձակել Սաուդյան Արաբիայի Զահրան նահանգի ռազմական դիրքերի և ևս 6-ը` Ջիրան նահանգի ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Թաիզ քաղաքում 14 հոուսիներ են զոհվել Եմենի Նախագահ Աբդ Ռամբբո Մանսուր ալ Հադիի կողմինացկիների հետ բախումների ժամանակ:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարին, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Նրանցճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանականց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադենմտնելուց հետո հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: