Եմենում Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններից ավելի քան 40 խաղաղ բնակիչներ են զոհվել
Международные новостиԵմենի տեղեկատվական աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությած արաբական դաշինքի ռմբակոծություններից ավելի քան 40 խաղաղ բնակիչներ են զոհվել Եմենի մայրաքաղաքում և մի քանի նահանգներում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծությունները վերսկսվել են հուլիսի 6-ին, դրանց հետևանքով վնասվել է Եմենի նախկին նախագահ Օմար Մուհամմադ Աբդ Ալլահ Սալեհի նստավայրը:
Իրենք հերթին, շիա ապստամբները` հոուսիները, հայտարարել են, որ 39 հրթռիներ են արձակել Սաուդյան Արաբիայի Զահրան նահանգի ռազմական դիրքերի և ևս 6-ը` Ջիրան նահանգի ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Թաիզ քաղաքում 14 հոուսիներ են զոհվել Եմենի Նախագահ Աբդ Ռամբբո Մանսուր ալ Հադիի կողմինացկիների հետ բախումների ժամանակ:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարին, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Նրանցճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանականց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադենմտնելուց հետո հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: