Լեյլա Ալիևայի պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին լուրերը հերքվել են
Միջազգային«Հեյդար Ալիև հիմնադրամ»-ից հերքել են նախօրեին տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, ով նաև այդ հիմնադրամի փոխտնօրենն է, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հիմնադրամից տարածած հաղրդագրության մեջ նշվել է, որ թեպետ Ալիևան շատ ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով է ապրում, սակայն տեղեկատվությունն այն մասին, որ նա պատրաստվում է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, անհիմն է:
Ավելի վաղ ադրբեջանական modern.az-ը գրել էր, որ իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ ՍիյավուշՆովրուզովը հայտնել է, թե Ալիևի դստեր թեկնածությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կառաջադրիիշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը: Նա տեղեկացրել էր, թե Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման հարցումկուսակցության անդամները միակարծիք են: