Մոսկվայում «Լենինն» ու ադրբեջանցի «Ստալինը» ծեծկռտուք են սարքել
ՄիջազգայինՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Վլադիմիր Լենինի ու Իոսիֆ Ստալինի նմանակները կռվի են բռնվել։ Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը, իրավապահներին է դիմել տուժողը՝ ոմն Իգոր Գորբունով, որը Մանեժնայա հրապարակում աշխատում է որպես Լենինի նմանակ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացի Լատիֆ Վալիեւը, որը այդ նույն հրապարակում աշխատում է որպես Ստալինի նմանակ, երեք անգամ հովանոցով հարվածել է իր մեջքին։ «Լենինը» ստիպված է եղել դիմել հիվանդանոց փափուկ հյուսվածքների վնասվածքի պատճառով։ Վեճի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցի «Ստալինը» մեղադրել է տուժողին ուրիշ ստալիների հետ համագործակցելու մեջ։