Անհրաժեշտ Է խուսափել եվրոգուտուց Հունաստանի դուրս գալուց. Ժան Կլոդ Յունկեր
ՄիջազգայինԵվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց անհրաժեշտ Է խուսափել: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, տեղեկացնում Է Արմենպրեսը: «Իմ ձգտումն Է խուսափել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց,- ընդգծել Է Յունկերը:- Ժամանակն Է վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը»:
«Անհրաժեշտ Է հարգել հույների արտահայտած կարծիքը: Բայց հարկ Է վերլուծել եւ հասկանալ, թե ինչ Է նշանակում այդ կարծիքը եւ ինչ Է նշականում հանրաքվեում ասված «ոչը»: Հունաստանի վարչապետը հիանալի գիտե, որ այն հարցը, որն առաջադրվել Է հանրաքեում, չԷր համապատասխանում բանակցությունների այն իրադրությանը, որը գոյություն ուներ Հունաստանում այն անցկացնելու ժամանակ:
Ես մտադիր եմ հասնելու, որ Հունաստանի վարչապետը համապատասխան պարզաբանումներ տա քվեարկության արդյունքների վերաբերյալ: Որովհետեւ այնտեղ առաջադրված հարցերն արդեն երկար ժամանակ այլեւս դրված չԷին օրակարգում: Եվ դա հիանելի հայտնի Է բոլորին, ովքեր ուշադրությամբ հետեւել են բանակցությունների գործընթացին»,- ասել Է Յունեկերը
«Բայց ներկայումս այլեւս հարկ չկա պարզելու, թե ով Էր իրավացի, իսկ ով՝ մեղավոր: Ժամանակն Է, որ մի կողմ թողնենք բոլոր բազամթիվ գանգատները եւ անձնական հավակնությունները: Հարկ Է զբաղվել անմիջականորեն իրադրությամբ»,- ընդգծել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: «Բայց ես դեմ եմ այս հարցին պարզեցված մոտեցմանը եւ նման որոշումներին»,- ասել Է Յունկերը, հաղոդրել Է ՏԱՍՍ-ը: