Հռոմի պապը Էկվադորի մայրաքաղաքում պատարագ է մատուցել
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 500 հազար մարդկանց ներկայությամբ պատարագ է մատուցել, հայտնում է Interfax-ը:
Ծառայության ժամանակ նա հավատացյալներին կոչ է արել միավորվելու և նպաստելու Հարավային Ամերիկայի երկրներում կաթոլիկ հավատի հետագա տարածմանը:
Ինչպես նշել է Հռոմի պապը՝ կաթոլիկները պարտավոր են հանդես գալ որպես «միասնության ստեղծողներ», պատերազմներից ու բռնություններից պառակտված աշխարհում:
Բացի այդ, Ֆրանցիսկոսը երկրի բնակիչներին հիշեցրել է հավատացյալների միասնության մասին, որը նրանց թույլ է տվել 19-րդ դարում Իսպանիայից անկախանալ:
Այնուհետև, Հարավային Ամերիկայի իր այցի ընթացքում Հռոմի պապը կմեկնի Բոլիվիա և Պարագվայ: