«Թուրքական ավիաուղիների» երկու ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել
Միջազգային«Թուրքական ավիաուղիների» երկու ինքնաթիռներ հուլիսի 8-ի առավոտյան հարկադիր վայրէջք են կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնել է թուրքական Kanal17 հեռուստաալիքը:
Ստամբուլ-Բուրկինա Ֆասո եւ Ստամբուլ-Էրբիլ չվերթներ իրականացնող ինքնաթիռների հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:
Երեկ «Թուրքական ավիաուղիների»` 148 ուղեւորներով Բանգկոկից Ստամբուլ թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Հնդկաստանի մայրաքաղաքում: Վայրեջքի պատճառը եղել է ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին զուգարանի հայելու վրա արված գրությունը: