Ադրբեջանում ամբողջ ընտանիքը ձմերուկից թունավորվել է
ՄիջազգայինԱդրբեջանի Զաքաթալայի շրջանի Չոբանքոլ գյուղում մի ընտանիքի բոլոր 6 անդամները ձմերուկից թունավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Զաքաթալայի շրջանային հիվանդանոցին:
Նշվում է, որ Մուսաեւների ընտանիքի 6 անդամները սուր թունավորման ախտանիշներով շտապօգնության մեքենաներով տարվել են հիվանդանոց: Բժիշկները պարզել են, որ ընտանիքը թունավորվել է մի քանի ժամ առաջ կերած ձմերուկից: Նրանց վիճակը ծանր կայուն է:-