Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է
ՄիջազգայինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով հուլիսի 8-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, այս մասին ՀՀ նախարարությանը հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: