Վրաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժություններն ԱՄՆ-ի 220 ծովային հետեւակայինների մասնակցությամբ
ՄիջազգայինՎրաստանում հուլիսի 8-ին սկսվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2015 զորավարժությունները: Ինչպես հաղորդել Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժություններն սկսվելու արարողությունը տեղի Է ունեցել Վազիանի ռազմակայանում՝ Թբիլիսիի մերձակայքում:
Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի զինված ուժերի գումարտակներից մեկը, ԱՄՆ-ի 220 ծովային հետեւակայիններ, ինչպես նաեւ Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի եւ Լատվիայի զինված ուժերի 20-ական զինծառայողներ:
Agile Spirit զորավարժություններն ամնամյա հիման վրա անցկացվում են 2011 թվականից: Դրանք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն են, որի շրջանակներում Վրաստանի զինծառայողները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար, առաջին հերթին Աֆղանստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: