Հունաստանի իշխանությունները որոշել են երկրում երկարաձգել «բանկային արձակուրդը»
ՄիջազգայինՀունաստանի իշխանությունները որոեշել են երկրում երկարաձգել «բանկային արձակուրդը»: Բանկերը փակ կմնան մինչեւ հուլիսի 13-ը, կշարունակեն գործել նաեւ բանկոմատներից կանխիկ դրամ հանելու սահմանափակումները՝ օրական 60 եվրո, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Այս սահմանափակումները մտցվել են հունիսի 28-ին այն բանից հետո, երբ միջազգային վարկատուների հետ Աթենքի բանակցությունները մտան փակուղի, իսկ Եվրոպայի կենտրոնական բանկը որոշում կայացրեց չավելացնել Հունաստանի բանկին ցույց տրվող շտապ ֆինանսական օգնության ծավալը:
Սակայն Հունաստանի իշխանությունները հավատացնում են, որ պարենի եւ վառելիքի բավականաչափ պաշարներ ունեն, եւ երկրի քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին կոչ են անում խուճապի չմատնվելու:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ ինքը ճգնաժամից դուրս գալու նոր «ռեալիստական պլանը» կներկայացնի հուլիսի 9-ին. դա եվրոգոտու երկրների կողմից Աթենքի համար սահմանված վերջին ժամկետն Է: Հուլիսի 12-ին հունական ճգնաժամը կքննարկվի Եվրամիության արտահերթ գագաթնաժողովում, որին կմասնակցեն ԵՄ-ի բոլոր 28 երկրների, այլ ոչ թե միայն եվրոգոտու 19 երկրների ղեկավարները, հաղորդել Է BBC-ն: