Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 27,6 հազարը, ԱՀԿ
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 1-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 26 դեպք եւ վարակման 59 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին են վկայում հուլիսի 8-ին Ժնեւում հրապարակված վիճակագրական տվյալները:
Ընդամենը համաճարակն սկսվելուց ի վեր աշխարհում վտանգավոր հիվանդությունից մահացել Է 11 261 մարդ, 27 609-ը վարակվել Է:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: