Հաքերները կոտրել են Թուրքիայում տեղակայված գերմանական Patriot-ների համակարգը
ՄիջազգայինՀաքերները կոտրել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայված գերմանական Patriot հակահրթիռային համակարգերի գործունեության ծրագրերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է Behorden Spiegel հանդեսը` նշելով, որ Թուրքիայի Մարաշի նահանգում տեղակայված գերմանական բանակին պատկանող Patriot զենիթահրթիռային համակարգը չի պատասխանում հրամաններին:
Թուրքական իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ լուրը:
2012 թվականին Անկարան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին իրեն հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր հատկացնելու մասին, որպեսզի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար այն տեղակայի Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին: Դրանից հետո Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Նիդերլանդները Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին երկուական հակահրթիռային համակարգեր են տեղակայել: