Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի միայն գիշերը
ՄիջազգայինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ժամը 06.00-20.30-ը։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հայկական կողմին այդ մասին հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից :
Ավտոճանապարհը փակվել էր հուլիսի 8-ին սողանքի վտանգի պատճառով: