Լիբանանում հակակառավարական հանրահավանքներ են անցկացվում
ՄիջազգայինԼիբանանում «Ազգային ազատ հոսանք» շարժումը հակակառավարական հանրահավաք է կազամակերպել՝ ի պաշտպանություն քրիստնյաների իրավունքների: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ շարժման առաջնորդ Միշել Աունը հանդես է եկել հանրահավաքներ սկսելու մասին կոչով: Երթեր են կազմակերպվել տարբեր շրջաններում: Շարժման կողմնակիցները դրոշներով շրջել են փողոցներով:
Տեղեկություններ կան, որ Բերյութի կենտրոնում շարժման անդամները փորձել են ներխուժել կառավարական պալատ, սակայն նրանց թույլ չեն տվել անվտանգության ուժերը:
«Ազգային ազատ հոսանք» շարժման կոչերը հանրահավաքներ կազմկերպելու վերաբերյալ կապված են Լիբանանում շարունակվող քաղաքական ճգնաժամի, մասնավորապես հանրապետության նախագահ ընտրելու հետ:
Շարժման նախագահի թեկնածուն Միշել Աունն է, ով թեպետ 80 տարեկան է, սակայն համարվում է ամենահայտնի քրիստոնյա քաղաքական գործիչը:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին, և մինչև այժմ Լիբանանի խորհրդարանին չի հաջողվել նախագահ ընտրել: